Վաշինգտոնում անցկացվել է Ազգային աղոթքի նախաճաշը. «Հավատքը կենտրոնական նշանակություն ունի Ամերիկայում»

Մոտ 3500 քաղաքագետ, եկեղեցական առաջնորդներ, հասարակական գործիչներ, գործարարներ ավելի քան 130 երկրներից նախօրեին մասնակիցը դարձան ԱՄՆ-ում ամենամյա Ազգային աղոթքի նախաճաշի:

Ազգային աղոթքի նախաճաշը միջոցառում է, որը մեկտեղում է հավատքի առաջնորդների, քաղաքագետների և հասարակական գործիչների ողջ աշխարհից և անցկացվում է ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից՝ սկսած 1952թ-ից:

Ըստ ավանդության՝ հանդիպման բացումը կատարում է ԱՄՆ նախագահը: Դոնալդ Թրամփն իր ելույթը նվիրեց կրոնի և ամերիկյան պետության միաբանության կարևորությանը. տեղեկացնում է BBC-ին:

«Այս միջոցառումը հիշեցնում է մեզ, որ հավատքը կենտրոնական նշանակություն ունի Ամերիկայում՝ կյանքի և ազատության համար: Մեր հիմնադիրները Անկախության հռչակագրում չորս անգամ աղոթքով դիմում են Արարչին՝ «Աստծուն ենք վստահում»:

Մենք հռչակում ենք. մենք մեկ ազգ ենք՝ Աստծո գերիշխանության ներքո: Ամենը, ինչ պետք է անենք, մեր աչքերը բացելն է և նայելը մեր շուրջը, և մենք կարող ենք տեսնել Աստծուն մեր քաղաքացիների խիզախության մեջ:

Մենք տեսնում ենք Աստծո սիրո զորությունը, որ գործում է մեր հոգիներում, և Աստծո կամքի զորությունը՝ պատասխանելու մեր բոլոր աղոթքներին: Երբ ամերիկացիները կկարողանան ապրել իրենց համոզմունքներով՝ բաց ձևով խոսելով իրենց հավատքի մասին և սովորեցնելով իրենց երեխաներին, թե ինչն է ճիշտը, մեր ընտանիքները ծաղկում կապրեն, համայնքները կբարգավաճեն, և մեր ազգը կհասնի ամեն ինչի». մեջբերում է նախագահի խոսքը USA Today-ը:

Վաշինգտոնն իր աջակցությունը հայտնեց բոլոր երկրների քաղաքացիներին, որտեղ գոյություն ունեն ճնշումներ և հետապնդումներ՝ կրոնական հիմունքներով:

Նախագահը նաև հույս հայտնեց, որ աշխարհում ավելի շատ արդարություն կլինի, և կոչ արեց՝ ձգտել դրան:

Երկրորդն իր զեկույցով ներկայացավ կոնգրեսմեն Սթիվ Սկալիզը, ով անցյալ տարի զինված հարձակման հետևանքով վիրավորվել էր:

Միջոցառմանը ներկա էին նաև նախկին Խորհրդային միության երկրների ներկայացուցիչներ, Ռուսաստանից հրավիրված էին ավելի քան 50 ներկայացուցիչ: