«Կույրերի աչքերը բանալու…». աստվածաշնչյան համարներ

«Հանեցեք կույր ժողովրդին, որ աչքեր ունի. և խուլերին, որոնք ականջներ ունեն» (Եսայի 43.8):

«Երբ որ կույրը կույրին առաջնորդի, երկուսն էլ փոսի մեջ կընկնեն» (Մաթևոս 15.14):

«Կույր փարիսեցի, առաջ մաքրիր բաժակի և սկավառակի մեջը, որ նրանց դուրսն էլ մաքուր լինի» (Մաթևոս 23.26):

«Հիսուսը նրանց ասաց. եթէ կույր լինեիք, մեղք չէիք ունենա, բայց հիմա ասում եք, թե տեսնում ենք. դրա համար ձեր մեղքերը մնում են» (Հովհաննես 9.41):

«Եվ երբ որ տունը մտավ, կույրերը նրա մոտ եկան. և Հիսուսը նրանց ասաց. հավատո՞ւմ եք, թե կարող եմ այդ անել, նրան ասացին. այո, Տեր։ Այն ժամանակ նրանց աչքերին դիպավ և ասաց. ձեր հավատքի պես թող լինի ձեզ» (Մաթևոս 9.28):

«Տերը բանում է կույրերի աչքերը. Տերը կանգնեցնում է ընկածներին. Տերը սիրում է արդարներին» (Սաղմոս 146.8):

«Ասացեք թուլասիրտներին. ուժովացեք, մի վախեցեք, ահա ձեր Աստվածը գալիս է վրեժ առնելու, Աստծո հատուցումով է գալիս նա և նա ձեզ փրկելու է։ Այն ժամանակ բացվելու են կույրերի աչքերը, և խուլերի ականջները պիտի բացվեն» (Եսայի 35.4-5):

«Ես՝ Տերս, կանչել եմ քեզ արդարությամբ, և բռնում եմ քո ձեռքը և քեզ պաշտպանում, և քեզ պիտի ժողովրդի ուխտ շինեմ և ազգերի լույս՝ կույրերի աչքերը բանալու, բանտարկյալներին բանտից հանելու, և կապանքի տնից՝ խավարի տանը նստողներին» (Եսայի 42.6-7):

«Եվ կույրերին պիտի ման ածեմ իրենց չգիտեցած ճանապարհովը, նրանց չգիտեցած շավիղներովն առաջնորդելու եմ նրանց. նրանց առաջին խավարը լույսի եմ դարձնելու, դարուփոսերը՝ հավասարի, այս բաները պիտի անեմ սրանց և նրանց պիտի չձգեմ» (Եսայի 42.16):

«Տիրոջ Հոգին ինձ վրա է, որի համար էլ օծեց ինձ. Նա ինձ ուղարկել է աղքատներին ավետարանելու, սրտով կոտրվածներին բժշկելու, գերիներին թողություն քարոզելու, և կույրերին տեսություն. խոցվածներին արձակելու ազատելով, Տիրոջ ընդունելի տարին քարոզելու» (Ղուկաս 4.18-19):

«Երբ որ հացկերություն ես անում, կանչիր աղքատներին, խեղերին, կաղերին, կույրերին» (Ղուկաս 14.13):

«Խուլին մի հայհոյիր. և կույրի առաջին գայթակղություն մի դիր, այլ քո Աստվածանից վախեցիր. Ես եմ Եհովան» (Ղևտացիս 19.14):

«Անիծյալ է կույրին ճանապարհից մոլորեցնողը. և բոլոր ժողովուրդն ասի. Ամեն» (Բ Օրինաց 27.18):