Ազատվիր դիմակներից

Ազնիվ լինել, ապրել առանց դիմակների՝ նշանակում է կենտրոնանալ՝ լսելու Սուրբ Հոգու մեղմ ձայնը, ինչպես նաև բաց սիրտ ունենալ Նրա առաջնորդության համար՝ անկախ նրանից՝ Սուրբ Հոգին հենց քո՞ ներսից է խոսում քեզ հետ, թե՞ մեկ ուրիշ մարդու միջոցով:

Առանց դիմակի ապրելը նաև նշանակում է, որ քո կյանքի կենտրոնում միայն Աստված է, ո՛չ սեփական «ես»-ը, ո՛չ սեփական սկզբունքները, ո՛չ հարազատ մարդիկ… Դա ընկալումն է այն բանի, որ անգամ լավը վատ է դառնում, երբ հեռացնում է Աստծուն քո կյանքի կենտրոնից:

Դիմակները հաճախ մեզ այնքան ամուր են կպչում, որ շատ դժվար է դառնում իրականը կեղծից զատելը:

«Սուտ մի խոսեք իրար հետ. հանեցեք հին մարդն իր գործերովը։ Եվ հագեք նոր մարդը, որ նորոգված է գիտությունով իր ստեղծողի պատկերի պես» (Կողոսացիս 3.9-10):

Ամենաառաջին քայլը պարզապես հասկանալն է, որ դիմակները գոյություն ունեն: Ինչպե՞ս: Դրա համար կան մի քանի հոգևոր «միջոցներ»:

  1. Աստծո Խոսքի ընթերցանություն

«Որովհետև Աստծո խոսքը կենդանի է և զորավոր և ամեն երկսայրի սուրից ավելի կտրուկ է, և թափանցում է մինչև շունչի և ոգու և հոդվածների և ծուծի բաժանվելը. և քննող է սրտի մտքերը և խորհուրդները» (Եբրայեցիս 4.12):

  1. Պարբերաբար խիղճը քննել

«Արծաթի համար հալոց կա և ոսկու համար՝ քուրա, բայց սրտերը քննողը Տերն է» (Առակաց 17.3):

  1. Խոստովանություն

«Իրար խոստովանեցեք ձեր հանցանքները և իրար վրա աղոթք արեք, որ բժշկվեք. շատ զորավոր է արդարի աղոթքը ներգործելով» (Հակոբոս 5.16):

Պավել Լևուշկան