«Ես ցանկանում եմ բաժանվել իմ ամուսնուց»

– Ես ցանկանում եմ բաժանվել իմ ամուսնուց,- ասում է կինը՝ գալով հոգեբանի մոտ:- Եվ ցանկանում եմ նրան հնարավորինս շատ ցավ պատճառել:

– Այդ դեպքում,- խորհուրդ է տալիս հոգեբանը,- սկսեք նրան հաճոյախոսություններ անել: Երբ նա զգա, որ դուք իրեն պետք եք, կորոշի, թե սիրում եք իրեն. և ահա այդ ժամանակ հենց կհասունանա հարմար ժամանակը, երբ դուք ձեր որոշածն անեք՝ բաժանվեք ձեր ամուսնուց: Այդպես նրան գերագույնս ցավ պատճառած կլինեք:

Մի քանի ամիս անց կինը վերադառնում է հոգեբանի մոտ և հայտնում, որ հետևել է նրա խորհրդին:

– Հիասքա՜նչ է,- ուրախությամբ ասում է հոգեբանը:- Դե ինչ, ժամանակն է բաժանվելու:

– Ի՞նչ բաժանություն,- զարմանում է կինը:- Երբե՛ք. ես հասկացա, որ սիրում եմ իմ ամուսնուն:

Գերի Չեպմենի «Ճանապարհ դեպի երջանիկ ամուսնությունը» գրքից