Լավագույն ճանապարհը՝ հաղթանակի դուռը բացելու

Երբևէ զգացե՞լ եք ձեզ այնպես, ասես մի մութ վայրում լինեք, որտեղ ձեզ կատարյալ միայնակ եք զգում: Երբևէ զգացե՞լ եք ձեզ այնպես, ասես ձեր հաղթանակը երբեք չի գալու:

Երբ նայում ենք օրինակներին, թե ինչպես է Աստված բերում հաղթանակ, ապա տեսնում ենք, որ դրանից առաջ Նա ուղարկում է Իր մարդկանց՝ բերելու նշան, խոսք կամ օգնություն: Երբեմն քաջալերանքի խոսքը կամ օգնությունը, որ տրվում է շրջադարձային պահին, կարող է դառնալ խթան՝ մարդու կյանքում հաղթանակի համար:

Այսօր ծառայելով աշխարհում՝ մենք տեսնում ենք բազում հուսահատ մարդկանց, ովքեր կորստյան անդունդի եզրին են հասել՝ ֆիզիկապես և հոգեպես, և Աստված բացում է հնարավորություններ՝ փոխելու նրանց կյանքերը:

Ուզում եմ կիսվել մի չինացի կնոջ պատմությամբ:

Չինացի այս կինը պատրաստ էր ինքնսպանություն գործել: Երջանկություն որոնելով՝ նա ջանում էր գտնել կրթություն, ընտանիք, ֆինանսական կայունություն, բայց ոչինչ չէր լցնում նրա դատարկված սիրտը: Նրա ընկճվածությունը գնալով ավելի էր աճում: Նա չէր ցանկանում, որ իր փոքրիկ տղան մեծանա այս աշխարհում՝ սիրուց զուրկ լինելով: Այսպիսի մտորումների և ի վերջո՝ դեպրեսիայի ազդեցության տակ նա որոշում է կայացնում վերջ տալ իր և իր որդու կյանքին: Բայց նախքան նա կաներ այդ քայլը, մեկ օր առաջ նրան նվիրում են Աստվածաշունչ: Եվ այդ օրը շրջադարձային է լինում նրա կյանքում. հաղթանակը, որին այդ կինը սպասում էր, վերջապես տեղի է ունենում:

Դա փրկում է նրա և նրա որդու կյանքը՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգևորապես:

Եթե դու էլ ես փափագում փոփոխություն ու հաղթանակ ունենալ քո կյանքում, ուրեմն սկսիր դա՝ ինքդ փոփոխության ու հաղթանակի խթան դառնալով մեկ ուրիշի կյանքում: Աստծո հունձքի օրենքը կբերի քո փափագելի պտուղը՝ համապատասխան այն սերմերին, որ դու կցանես:

Եթե դու հետամուտ ես քո կյանքում հունձք ունենալուն, ապա այն, ինչի կարիքն ունես, լավ սերմն է և բարեբեր հողը:

World Missions Alliance