Աղոթքը հոգու կենդանության նշանն է… Գրիգոր Տաթևացի

Աղոթքը հոգու կենդանության նշանն է... Գրիգոր ՏաթևացիԱղոթողի սիրտը չպետք է ցրված լինի: Հարկ է իմանալ, որ աղոթքը և՛ մարմին է, և՛ հոգի: Մարմինն աղոթքի խոսքերն են, որոնք լսելի են, իսկ հոգին սրտից դուրս եկող և Աստծուն հաճո իղձն ու սերն է:

Աղոթքը հոգու կենդանության նշանն է, ուստի և պետք է միշտ եռանդուն լինել աղոթելու մեջ, իսկ եթե աղոթքը դադարում է, նշանակում է, թե մեռած է հոգին…