Հազարավոր մահմեդական գաղթականներ Քրիստոսին են դառնում Շվեդիայում

Հազարավոր մահմեդական գաղթականներ Շվեդիայում լսում են Հիսուս Քրիստոսի մասին: Եվ պատճառներից մեկը Աննահիտա Պարսան անունով կնոջ ավետարանչական ծառայությունն է: Այս կինն իր աչքերով է տեսել, թե ինչպես են հազարավոր մահմեդականներ փրկվում այս երկրում:

Նա, նախկինում մահմեդական լինելով, պատմում է, թե ինչպես է Աստված օգտագործում իրեն՝ վերափոխելու մահմեդականների կյանքը Եվրոպայում. տեղեկացնում է «Համաշխարհային քրիստոնեական նորություններ»-ը:

«Ես որոշեցի հետևել Հիսուսին: Որոշեցի անել ամեն բան, որպեսզի մարդիկ իմանան, հասկանան Նրան և այն, թե ինչ է Նա արել մեզ համար, ինչ գին է վճարել: Հիմա ես ջանում եմ խոսել միայն մահմեդականների հետ: Խոսում եմ ավետարանչության մասին, Աստվածաշնչի մասին և աղոթում եմ, որպեսզի այդ մարդիկ Աստծուն դառնան: Եվ գիտեմ, որ աղոթքն ունի զորություն: Խոսում եմ Հիսուսի մասին, թե ինչ է Նա արել՝ համաձայն Աստվածաշնչի, և այն մասին, թե ինչ է Նա արել իմ կյանքում: Իսկ հետո հարցնում եմ մարդկանց. «Դուք ցանկանո՞ւմ եք աղոթել»: Եվ նրանք միշտ պատասխանում են՝ «այո»»,- պատմում է ավետարանիչ Աննահիտա Պարսանը:

Պարսանի վկայությամբ՝ նա սպառնալիքներ է ստանում, ինչը, ըստ իրեն, զարմանալի չէ, և ինչի պատճառով նա էլ ավելի է զորանում Տիրոջով: