Ընդամենը մի քանի րոպե. Ռիկ Ռեններ

Ընկերնե՛ր, մեր բոլորի կյանքում ժամանակ առ ժամանակ դժվարություններ են ծագում, որոնք փորձում են մեր հավատքը և բնավորությունը: Լավ լուրն այն է, որ Նա, Ով մեր մեջ է, ավելի մեծ է, քան նա, ով այս աշխարհում է (Ա Հովհաննես 4.4):

Նույնիսկ եթե խաղաղության և ուրախության փոխարեն մեր սիրտը լցված է վախով՝ ստեղծված իրավիճակի հանդեպ, Աստված, միևնույնն է, սիրում է մեզ ոչ պակաս, քան այն ժամանակ, երբ մենք ծառայում ենք Նրան զորությամբ և ուրախությամբ: Մտածեք այս մասին և ոտքի ելեք հույսով ու վստահությամբ Նրա հանդեպ:

Եթե անգամ այնքան կոտրված եք, որ ոչինչ անել չեք կարող, կան փոքրիկ քայլեր, որոնք իրականում մեծ են Աստծո համար:

Դուք կարող եք պարզապես մի քանի րոպե տրամադրել ու կազմել ցուցակն այն մարդկանց, ովքեր հատուկ կերպով են լույս բերում ձեր կյանք: Շնորհակալություն հայտնեք Աստծուն այդ մարդկանց համար, ինչպես Պողոս առաքյալը թեսաղոնիկեցիների համար էր գոհանում: Դրանից հետո կարող եք մի փոքրիկ ուշադրության քայլ դրսևորել այդ մարդկանց հանդեպ՝ որպես շնորհակալություն:

Այս ամենի վրա ընդամենը մի քանի րոպե կգնա, սակայն դուք կօրհնեք մարդկանց սրտերը, ովքեր ջերմություն են բերում ձեր կյանքի մեջ, և ինքներդ օրհնված կլինեք, քանզի գոհությունն ու շնորհակալությունը կհեռացնեն ամեն տարակուսանք, ամեն տրտմություն և վախ ձեր կյանքից: Տերը կլցնի ձեզ նորից ուրախությամբ, իսկ Տիրոջ ուրախությունը ձեր զորությունն է (Նեեմիա 8.10):