Եկեղեցին մի՛ վերածեք «կենդանաբանական այգու». Ֆրենսիս Չան

«Եկեղեցին հաճախ կարող է նմանվել մեծ կենդանաբանական այգու, որտեղ քրիստոնյաները, հատկապես երիտասարդությունը, նստած են իրենց անվտանգ վանդակներում և ուտում են»,- ասում է մեծ ժողովրդականություն վայելով քարոզիչ Ֆրենսիս Չանը` ելույթ ունենալով Քրիստոնեական առաքելությունների կոնվենցիայի ժամանակ Օնտարիոյում:

Ֆրենսիս Չանը խոսում է այն մասին, որ եկեղեցիները չեն հասկանում այն զորությունը, որ Աստված տվել է յուրաքանչյուր հավատացյալի, և փոխարենը՝ պահում են նրանց «վանդակներում», որտեղ գոյությունը պահպանելու միակ միջոցն այն է, որ մեկը կերակրի նրանց:

Նա նշում է, որ կարող են լինել «վանդակներ» երեխաների համար, «վանդակներ»՝ երիտասարդության, միայնակների և ընտանեական զույգերի համար:

«Եկեք պարզապես բոլորին նստեցնենք «վանդակների» մեջ և կերակրենք բոլորին ամեն շաբաթ: Այդժամ ողջ մեր աշխատանքը կհանգի նրան, որ մենք կշարունակենք նրանց նորից, նորից ու նորից կերակրել: Մինչդեռ իրականում նրանք ստեղծված են ավելի մեծ բաների համար»,- պնդում է Չանը:

Իրականում, Չանն իր կյանքի մասին պատմելով՝ նշում է, որ հենց այսպես էր ինքն իրեն զգում Ամերիկայում՝ չինական եկեղեցում մեծանալով: Նա զգում էր, որ ցանկանում է մի բան ևս անել, բայց նման հնարավորություն չէր ունենում երիտասարդության ժամանակ:

«Ես գիտեմ, թե ինչպես դա կարող է լինել չինական մշակույթում: Մենք կարող ենք վերցնել մեր երեխաներին և ասել. դեռևս մենք սովորելու ենք, ստանալու ենք լավ գնահատականներ, իսկ միսիան հետո, ծառայությունը հետո… Ինձ պարզապես հետաքրքիր է՝ արդյոք մենք երբեմն աչքաթող չե՞նք անում որոշակի մարդկանց (երեխաների), ովքեր ունեն ամենաշատ հավատքը եկեղեցու հանդեպ, չե՞նք մոռացել արդյոք աղոթքի զորության մասին, որովհետև ցանկացել ենք նրանց պահել «վանդակի» մեջ, մինչև չդառնան 18 տարեկան: Սակայն պետք է բարձրացնեիք և արձակեինք Արքայությունը կառուցողների հաջորդ սերունդը:

Մենք պետք է սկսենք մտածել, թե ինչպես ենք մենք պատրաստում երիտասարդ հավատացյալներին: Թե՞ մենք պարզապես ցանկանում ենք պահել նրանց «վանդակներում»»,- հարցնում է Չանը:

Նա նշում է, որ իր ասելու նպատակը մեղադրելը չէ, այլ նշելը այն, որ «չինական եկեղեցիները Ամերիկայում մահանում են, շատերը պարզապես ջանում են դռները բաց պահել»:

«Սա այն չէ, ինչ Աստված նախատեսել է մեզ համար: Պարզապես մնալ գոյությունը պահպանելու վիճակո՞ւմ: Եվ սա դուք ստացել եք Աստվածաշնչի՞ց: Դուք կարծում եք, թե մենք պարզապես գոյություն պահպանողնե՞ր ենք… Որովհետև երբ ես կարդում եմ այդ Գիրքը, ապա իմանում եմ, որ հաղթող եմ այս աշխարհում: Ես կարդում ու ապշում եմ նրանից, թե որքան զորություն կա իմ մեջ:

«Եվ ի՞նչ է նրա զորության գերազանց մեծությունը մեզանում, որ հավատացինք իր կարող զորության հաջողության պես» (Եփեսացիս 1.19):

Սա այն նույն զորությունն է, որը հարություն է տալիս Հիսուսին մեռելներից և նստեցնում Նրան Հոր աջ կողմում՝ երկնավորներում: Եվ այդ զորությունը մեր ներսում է և ձեր երեխաների ներսում նույնպես»:

Ծառայողը հույս է հայտնում, որ եկեղեցիները քաջալերելու են երեխաներին՝ ասելով, որ նրանց ներսում կա զորություն, փոխարենը նվաստացնելու նրանց հավատքը և փակելու հնարավորությունների դռները՝ տարիքի պատճառով:

«Աստվածաշունչն ասում է, որ շնորհիվ Հոգու զորության՝ մենք կարող ենք անել անսահմանորեն ավելին: Սա այն դեպքն է, երբ մենք պետք է հավատանք նրան, ինչ ասում է Աստված»: