Այն մարդը, ով վախենում է Աստծուց. Ռայնհարդ Բոնկե

Մարդիկ, հավատք չունենալով, դիմում են ամենուր՝ հաստատություն գտնելու, անգամ հասնում ամենաանօգուտ և խղճուկ վայրեր: Մարդիկ անգամ իրենց հայացքն ուղղում են լուռ աստղերին՝ ուսումնասիրելով կենդանակերպի նշանները, որոնելով լավ ապագայի նշաններ, դեգերելով՝ ինչպես նավաբեկության ենթարկված ծովագնացներ, ովքեր ժայռ են որոնում, որից կկարողանան կառչել:

Եսային նկատել է սա մոտավորապես 3000 տարի առաջ և ասել. «Եվ երբ որ ձեզ ասեն. հարցրեք մեռելահարցուկներին և վհուկներին, և փսփսողներին ու քրթմնջողներին, դուք էլ նրանց ասացեք. չէ՞ որ ժողովուրդը պետք է իր Աստծուն հարցնի. կենդանիների համար մեռածների՞ն դիմի» (Եսայի 8.19):

Այն մարդը, ով վախենում է Աստծուց, ոչ մեկից չի վախենա: Ահա թե ինչ է Աստված ասում. «Այսպես է ասում Տերը. ազգերի ճանապարհները մի սովորեք և երկնքի նշաններիցը մի վախեցեք, որովհետև նրանցից հեթանոսները կվախենան» (Երեմիա 10.2):

Մենք մեր Աստծուն ճանաչում ենք՝ Իր ողջ փառավոր մեծության և մեզ փրկելու Իր զորության մեջ, և ոչինչ ավելի զորություն չունի:

Մենք սիրում և վստահում ենք Նրան…