Հոգով աղոթքը. Ջոն Բիվեր

«Լեզվով խոսողը իր անձն է շինում…» (Ա Կորնթացիս 14.4)

Ինչո՞ւ է թշնամին այդքան համառորեն պայքարում, որ թույլ չտա մեզ աղոթել լեզուներով: Ա Կորնթացիս 14.4-ում մի կարևոր պատճառ է բերված. նա չի ցանկանում, որ դուք զորանաք: Որքան ավելի զորանաք ձեր հոգում, այնքան ավելի ուժեղ կդառնաք Քրիստոսի մեջ և ավելի մեծ սպառնալիք կլինեք սատանայի թագավորության համար:

Ինչպես որ ձեր մեքենայի գեներատորը վերալիցքավորում է մարտկոցը, այնպես էլ Հոգով աղոթքը վերալիցքավորում է ձեր հոգին: Այն քշում է վախը, ընկճվածությունը և բացասական տրամադրվածությունը: Այն շինություն է տալիս ձեզ անբացատրելի կերպով: Երբ աղոթում եք լեզուներով, դուք ավելացնում եք այն կարողությունը, որը կա ձեր ներսում՝ Աստծո ներկայությունը և զորությունը տեղավորելու համար: