«Պետրոսի աղոթքները» (մուլտֆիլմ)

Հիսուս Քրիստոսի համբարձումից հետո Նրա աշակերտները շարունակում էին քարոզել Ավետարանի Բարի լուրը և մարդկանց բերել ճշմարտության գիտությանը: Սակայն այդ ամենը դուր չէր գալիս ո՛չ դպիրներին և փարիսեցիներին, ո՛չ էլ Հերովդես արքային, որ թագավորում էր այդ տարիներին: Ուստի չարասիրտ արքան որոշում է դաժան հաշվեհարդար տեսնել քրիստոնեություն տարածողների հետ: Մի քանիսին նա սպանում է, ոմանց էլ կտտանքների ենթարկում:

Իսկ ահա Պետրոս Առաքյալին շղթայակապ բանտարկում է. բայց դա չի խանգարում, որպեսզի Աստծո ծառաները և Նրան հավատացողները անդադար աղոթք անեն Պետրոսի համար: Եվ հրաշքը երկար սպասեցնել չի տալիս՝ անձամբ Տիրոջ հրեշտակն է հայտնվում բանտում և ազատ արձակում հզոր ավետարանչին, ով դեռ շատ ու շատ գործեր պետք է աներ Աստծո արքայության համար (Գործք Առ. 12.1-18):