Կենդանի Աստծո Հոգովը… Աստվածաշնչյան համարներ

«Աստծո հոգին է ստեղծել ինձ, և Ամենակարողի շունչը՝ ինձ կյանք տվել» (Հոբ 32.4):

«Սուրբ Հոգին կգա քեզ վրա, և Բարձրյալի զորությունը քեզ վրա կհովանավորի» (Ղուկաս 1.35):

«Արդ զգույշ կացեք ձեր անձերին՝ և բոլոր հոտին, որի մեջ Սուրբ Հոգին ձեզ վերակացուներ դրեց, որ արածեցնեք Աստծո եկեղեցին, որ իր արյունովն ստացավ» (Գործք Առաքելոց 20.28):

«Բայց դուք մարմնով չեք՝ այլ հոգով, եթե Աստծո Հոգին ձեզանում բնակված է. իսկ եթե մեկը Քրիստոսի Հոգին չունի՝ նա նրանը չէ» (Հռոմեացիս 8.9):

«Նույն ինքն Հոգին վկայություն է տալիս մեր հոգու հետ, որ մենք Աստծո որդիք ենք» (Հռոմեացիս 8.16):

«Բայց մեզ հայտնեց Աստված իր Հոգովը, որովհետև Հոգին ամեն բաները քննում է, և Աստծո խորքն էլ» (Ա Կորնթացիս 2.10):

«Որովհետև մարդկանցից ո՞վ գիտի մարդի բաները, եթե ոչ մարդու հոգին, որ նրանում է. այնպես էլ Աստծո բաներն ոչ ով չգիտի, եթե ոչ Աստծո Հոգին» (Ա Կորնթացիս 2.11):

«Չգիտե՞ք որ դուք Աստծո տաճար եք և Աստծո Հոգին բնակված է ձեզանում» (Ա Կորնթացիս 3.16):

«Եվ մի տրտմեցրեք Աստծո Սուրբ Հոգին, որով կնքվեցիք փրկության օրվա համար» (Եփեսացիս 4.30):

«Եթե նախատվեք Քրիստոսի անունի համար, երանելի եք. որովհետև փառքի և Աստծո Հոգին հանգչում է ձեզ վրա, նրանցից նա հայհոյվում է, բայց ձեզանից փառավորվում» (Ա Պետրոս 4.14):

«Սրանով ճանաչեցեք Աստծո Հոգին. ամեն հոգի, որ խոստովանում է Հիսուս Քրիստոսին մարմնով եկած, Աստվածանից է» (Ա Հովհաննես 4.2):

«Ով որ ականջ ունի, թող լսի՝ ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. ով որ հաղթում է՝ նրան կյանքի ծառիցն ուտել կտամ, որ Աստծո դրախտի մեջ է» (Հայտնություն 2.7):

«Ոչ ով չկա Աստծո Հոգովը խոսող, որ Հիսուսին նզովյալ ասի. և ոչ ով չի կարող Հիսուսին Տեր ասել՝ եթե ոչ Հոգով Սրբով» (Ա Կորնթացիս 12.3):

«Եվ լցրեց նրան Աստծո Հոգովը՝ իմաստությունով, հանճարով և գիտությունով և ամեն կերպ ճարտարությունով» (Ելից 35.31):

«Որովհետև Աստծո արքայությունն ուտելիք և խմելիք չէ. այլ արդարություն և խաղաղություն և ուրախություն Սուրբ Հոգովը» (Հռոմեացիս 14.17):

«Ինչ որ աչք չտեսավ և ականջ չլսեց և մարդու սիրտ չընկավ, այն պատրաստեց Աստված իրեն սիրողների համար։ Բայց մեզ հայտնեց Աստված իր Հոգովը, որովհետև Հոգին ամեն բաները քննում է, և Աստծո խորքն էլ» (Ա Կորնթացիս 2.9-10):

«Չգիտե՞ք, որ անիրավներն Աստծո արքայությունը չեն ժառանգի։ Մի խաբվեք. ոչ պոռնիկները, ոչ կռապաշտները, ոչ շնացողները, ոչ իգացողները, ոչ արվագետները, ոչ գողերը, ոչ ագահները, ոչ արբեցողները, ոչ նախատողները, և ոչ հափշտակողները Աստծո արքայությունը չեն ժառանգի։ Եվ մի քանիներդ այսպեսներ էիք, բայց լվացվեցիք՝ բայց սրբվեցիք՝ բայց արդարացաք Տեր Հիսուսի անունովը և մեր Աստծո Հոգովը» (Ա Կորնթացիս 6.9-11):

«Դուք հայտնի եք, թե Քրիստոսի թուղթն եք՝ մեր ծառայությունովը եղած. և գրված՝ ոչ թե թանաքով, այլ կենդանի Աստծո Հոգովը. ոչ թե քարի տախտակների վրա, այլ սրտի մարմնեղեն տախտակների վրա» (Բ Կորնթացիս 3.3):

«Որովհետև որոնք որ Աստծո Հոգովն են վարվում, նրանք Աստծո որդիք են» (Հռոմեացիս 8.14):

«Հույսն էլ չի ամաչեցնում, որովհետև Աստծո սերը փռված է մեր սրտերի մեջ Սուրբ Հոգու ձեռովը՝ որ տրվեց մեզ» (Հռոմեացիս 5.5):

«Բայց շնչավոր մարդն Աստծո Հոգու բաները չի ընդունում, որովհետև նրանք հիմարություն են նրա համար. և չի կարող էլ գիտենալ, որովհետև հոգևոր կերպով են քննվում» (Ա Կորնթացիս 2.14):

«Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, և Աստծո սերը, և Սուրբ Հոգու հաղորդությունը ձեր ամենի հետ. Ամեն» (Բ Կորնթացիս 13.13):