Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ. Գրիգոր Նարեկացի

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետՓրկի՛ր ինձ, գթա՜ծ, լսի՛ր, ողորմա՜ծ,

Մարդասե՛ր եղիր իմ հանդեպ, ներո՜ղ,

Խնայո՛ղ եղիր, ո՜վ երկայնամիտ,
Պաշտպանի՛ր, հզո՜ր, օգնի՛ր, ապավե՜ն,
Ազատի՛ր, կարո՜ղ, կյա՛նք տուր, կենարա՜ր,
Նորոգի՛ր, վսե՜մ, լուսավորի՛ր, վե՜հ,
Բուժի՛ր, ձեռնհա՜ս, քավի՛ր, անքնի՜ն,
Պարգևի՛ր, առա՜տ, շնորհազարդի՛ր,
ամենազեղու՜ն,
Հաշտվի՛ր, անարա՜տ, ընդունի՛ր, անո՜խ,
Մաքրի՛ր պարտքերից, ո՜վ ամենօրհնյալ: