Հավատարմություն կոչման մեջ. եպիսկոպոս Ռուբիկ Թումանյան

Հավատարմություն կոչման մեջ. եպիսկոպոս Ռուբիկ ԹումանյանԱստված յուրաքանչյուր մարդուն կյանք շնորհելու հետ միասին նաև կոչում է տալիս: Տերը մեզնից յուրաքանչյուրին կոչում է շնորհել: Մարդը չի ընտրում իր կոչումը, այլ Աստված է մարդուն արարում որոշակի հստակ նպատակի համար՝ հստակ կոչումով:

Մարդու իմաստությունը կայանում է այդ կոչումը հայտնաբերելու և դրանում հավատարիմ լինելու մեջ: Կոչման հետ միասին Աստված մարդուն շնորհում է նաև այդ կոչման իրականացման համար անհրաժեշտ պարգևներն ու զորությունը:

Մեծագույն հանցագործություն է այդ կոչման մեջ չմտնելը և Տիրոջ շնորհած տաղանդները Նրա գործի մեջ չներդնելը: Մեծագույն հանցագործություն է Տիրոջը ծառայելու գործում անգործության մատնվելը: Սա մեծագույն մեղք է, և յուրաքանչյուր մարդ պետք է հստակ գիտակցի, որ Աստված անպատիժ չի թողնի Իր տված տաղանդներն ու կոչումն արհամարհողներին: