«Հանուն կյանքի» երթ Փարիզում

Հազարավոր մարդիկ կիրակի օրը երթով անցել են Փարիզի փողոցներով՝ այս կերպ ջանալով արտահայտել իրենց անհամաձայնությունը արհեստական վիժեցումների, ինչպես նաև արհեստական բեղմնավորման և էվթանազիայի փորձառության ընդլայնման հետ:

Բողոքարարներին անգամ չեն կանգնեցրել եղանակային վատ պայմանները. «Հանուն կյանքի» երթը անցել է տեղատարափ անձրևի տակ. տեղեկացնում է news.christian.by-ը:

Ոստկանների տվյալներով՝ մասնակիցների թիվը հասել է 8,5 հազարի: Սակայն կազմակերպիչները հայտնում են, որ ակցիան հավաքել է 40 հազար մասնակիցների:

Սույն երթին չեն մասնակցնել քաղաքագետները, բայց ներկա է եղել լեհ պատգամավոր Մարեկ Յուրեկը, ով եկել էր շփվելու կազմակերպիչների և մասնակիցների հետ և խոսելու իր երկրի իրավիճակի մասին, որտեղ առանձին քաղաքական ուժեր կողմ են հանդես գալիս արհեստական վիժեցումների վերաբերյալ ավելի մեծ սահմանափակումներ մտցնելուն: