Երեք հիմք՝ վերջին ժամանակներին պատրաստվելու համար. Ռիկ Ջոյներ

Աշխարհը ձգտում է կարևորագույն հարցերի հետ վերջնական բախմանը՝ Աստվածաշնչյան մարգարեությունների և Հայտնություն գրքի հիմնային մասի բացահայտմանը: Դեռ երբեք նույնքան վտանգ չի եղել, որչափ հիմա, այդ պատճառով մեզ անհրաժեշտ է նայել գլխավոր ճանապարհանիշներին, որոնք կօգնեն չշեղվել ճանապարհից:

Այն բանի իմացությունը, թե ինչ կլինի հետո, այնքան կարևոր չէ, որքան դրան պատրաստվելը: Ամենագլխավորը, որ մենք կարող ենք անել այդ ուղղությամբ՝ ամուր կառչելն է Աստծուց:

Չկա պատսպարվելու ավելի ապահով վայր, քան Նրա կամքը: Մենք կարող ենք ստուգորեն իմանալ բոլոր մարգարեությունները, բայց չկենալ Նրա մեջ և չկատարել Նրա կամքը, հետաևաբար, կարող ենք հայտնվել ավելի դժվարին իրավիճակում, քան նրանք, ովքեր ընդհանրապես ոչինչ չգիտեն:

Աստված տվել է մեզ հստակ ցուցումներ այն բանի վերաբերյալ, թե ինչպես անել դա: Իր աշակերտներին վերջին օրերի նշանները հայտնելուց հետո Հիսուսը առանձնացնում է երեք բան, որ պետք է անել՝ պատրաստ լինելու համար.

Վեր բարձրացեք

Մենք պետք է հաստատուն կանգնենք ճշմարտության մեջ: Մենք պետք է ընդունենք այն փաստը, որ դա կարող է բազում մարդկանց դուր չգալ, բայց այդ պատվիրանի չկատարումը վիրավորում է Աստծուն:

Հիսուսն ասել է Ղուկաս 6.26-ում. «Վայ ձեզ, երբ որ ամեն մարդիկ ձեզանից բարի ասեն, որովհետև այդպես էին անում սուտ մարգարեներին նրանց հայրերը»:

Հետո արդեն Ղուկաս 16.15-ում շարունակում է. «Դուք եք, որ մարդկանց առաջին ձեր անձերը արդարացնում եք, բայց Աստված գիտի ձեր սրտերը. որովհետև մարդկանց առաջին բարձրը պիղծ է Աստծո առաջին»:

Այս տեղերում Աստված պնդում է, որ եթե մենք ցանկանում ենք հաճեցնել մարդկանց, ապա դրանով իսկ ընդունելի չենք Աստծո առջև: Եվ ընդհակառակը. Աստծո համար հաճելին անելով՝ մենք կդատապարտվենք մարդկանց կողմից: Միշտ լինելու է մեկը, ով չի ընկալելու այն, ինչ մենք անում ենք, բայց ո՞ւմ մենք կտանք այդ դերը. Տիրո՞ջը, թե՞ մարդկանց:

Եթե մենք ջանանք մարդկանց հավանությունը ձեռք բերել՝ նրանց հաճեցնելով, նրանք երբեք բավականին չեն հարգի և լսի մեզ, իսկ այդ ընթացքում մենք կկորցնենք Աստծուն:

Նայեք դեպի վեր

Նայել դեպի վեր՝ նշանակում է պահպանել մեր ուշադրության կենտրոնացումը Նրա վրա, Ով նստած է բոլոր իշխանություններից և կառավարություններից վեր, ոչ թե երկրային աղետների վրա: Մինչ Պետրոսը նայում էր Հիսուսին, նա կարողանում էր քայլել մոլեգնող ծովի վրայով: Հենց որ նա հայացքը հեռացրեց Հիսուսից ու սկսեց նայել իր շուրջը փոթորկվող ծովին, սկսեց ընկղմվել ջրի մեջ: Նույնը մեզ հետ է կատարվում:

Ուրախացեք

Երբեք թույլ մի տվեք գողանալ ձեր ուրախությունը Տիրոջ մեջ, որովհետև Նա է ձեր զորությունը և ամրությունը: Եթե մենք մեր կյանքը կառուցել ենք Նրա Արքայության հիմքի վրա և կենում ենք Նրանում, ուրեմն չմոռանանք նաև, որ Աստծո Արքայությունը «արդարություն, խաղաղություն, ուրախություն է Սուրբ Հոգով» (Հռոմեացիս 14.17): Եթե մենք մնանք Նրա սրբության մեջ, ապա կստանանք այնպիսի խաղաղություն ու հանգստություն, որն ունակ չէ վերապրել ու հասկանալ այս երկրային աշխարհը: Դա տանում է ուրախության, որը կախված չէ այս երկրի վրա մեր շուրջը կատարվող բաներից: Երբեք մի կորցրեք ձեր ուրախությունը:

Ինչո՞ւ որոշում չկայացնել՝ առաջանալ այս սկզբունքներում այս նոր տարում: Սա անելով՝ կաճենք հավատքի, սիրո և համբերության մեջ: