Ավետարանական ընտանիքի քրիստոնյաները բանակի ու հայ զինվորի մասին

Ավետարանական ընտանիքի քրիստոնյաները բանակի ու բանակի օրվա մասին– Հավատացյալները ծառայո՞ւմ են,- հարցին ի պատասխան…

Հայոց բանակին ու հայ զինվորին կարևորելը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է: Ավետարանական ընտանիքի եկեղեցիների քրիստոնյաները, ինչպես ցանկացած ՀՀ հայրենասեր քաղաքացի, կարևորում են ծառայությունը, հայրենիքն ու մեր երկրի անվտանգությունը: Երիտասարդներն իրենց պարտքն են կատարում բանակում, մյուսները՝ մշտապես աղոթում ու կարևորում: Հայոց Բանակի օրվան նվիրված՝ CrossNews.am-ը որոշեց ծաղկաքաղ անել մեր օգտատերերի համացանցային գրառումներից և որպես նյութ ներկայացնել իր ընթերցողին:

«Բոլորն այսօր շնորհավորում են բանակի տոնը։ Կարծում եմ՝ բանակը իմ շնորհավորանքի պակասից չի տուժի, եթե ես դրա փոխարեն այլ կերպ անդրադառնամ այս օրվան։ Խոսքս ուղղում եմ ոչ թե բանակին, այլ ԱՄԵՆ ԶԻՆՎՈՐԻ՝ ԱՆՀԱՏԱՊԵՍ։ Իսկ շնորհավորանքի փոխարեն կասեմ՝ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ԶԻՆՎՈՐ, որ այսօր զավակս քո շնորհիվ վայելում է խաղաղությունը՝ հոր գրկում։ Զավակիս ու ընտանիքիս հետ պարտական ենք քեզ՝ մեր ապրած յուրաքանչյուր խաղաղ րոպեի համար: Աստված քեզ պահապա՛ն, եղբա՛յրս». Ռուբեն Կարոյան:

«Դու ոչ միայն մեր հայրենիքի սահմաններն ես պաշտպանում, այլ մեր երկրի պատիվը… Շնորհակալ եմ Քեզ, Հայ զինվոր… Շնորհավոր Քո տոնը». Քրիստինե Խաչատրյան:

«Շնորհավո՜ր Հայոց հաղթական բանակի տոնը։ Խաղաղությո՛ւն մեր սահմաններին». Սուրեն Սահակյան:

«Սրտանց շնորհավորում ենք Հայոց բանակի օրվա կապակցությամբ։ Թող Տիրոջ պաշտպանությունը և խաղաղությունը տարածվի մեր զիվորների և մեր երկրի վրա». Հայաստանի Կյանքի Խոսք եկեղեցի:

«Հայոց բանակ ջան. հայ զինվոր ջան ❤️ շնորհավոր էս կարևոր օրը». Հասմիկ Մարգարյան:

«Միանում ենք բոլոր շնորհավորանքներին ու իր երախտիքի ու գնահատանքի խոսքն ուղղում բոլոր այն հայորդիներին, ովքեր ծառայել են, ծառայում են և պիտի ծառայեն Հայոց բանակում: Աղոթում ենք և խնդրում Աստծո պաշտպանությունը ձեզ համար, խնդրում, որ Հայաստանում խաղաղություն լինի, որ այլևս ոչ մի մահվան գույժ, ոչ մի զոհված զինվորի մասին լուր չլսենք, որ ոչ մի գնդակ չմոտենա զինվորին: Թող խաղաղություն լինի մեր սահմաններում և Աստծո օրհնությունը հեղեղի Հայաստան աշխարհը» Վերնատուն եկեղեցի:

«Տոնդ շնորհավոր Հայ Զինվոր. Աստծուց շնորհակալ եմ քեզ համար, որ դու կաս ու պահում ես մեր սահմանները, Աստված քեզ շատ օրհնի և միշտ Իր զորավոր ու ապահով բազուկների մեջ պահի». Մամիկոն Ալվանդյան:

«Շնորհավոր տոնդ, հայ զինվոր: Հպարտ եմ, որ եկեղեցում ունեմ շատ եղբայրներ, ովքեր ծառայում են Հայոց բանակում». Քերոբ Յանդյան:

«Շնորհավո՛ր տոնդ հայոց բանակ, շնորհավոր տոնդ հայ զինվոր։ Շնորհակալ ենք բոլոր այն քաջարի մարտիկների համար, ովքեր պահպանում են հայրենիքի սահմանները։ Խոնարհում եմ գլուխս բոլոր նահատակված քաջերի և նրանց ընտանիքների առջև։ Թող Աստված օրհնի և պահպանի բոլոր ծառայող ու ծառայության պատրաստվող տղաներին։
Շնորհակալություն, որ ծառայել եք, ծառայում եք ու որ պիտի ծառայեք։ Աստված օրհնի ու պահապան լինի ձեզ բոլորիդ». Անահիտ Ղազարյան:

«Շնորհավոր տոնդ, հայոց հզոր բանակ։💜💜💪💪👊 Թող խաղաղ, ուրախ ու հաղթական օրերը անպակաս լինեն քեզնից։ Մեր բոլոր զինվորներին էլ բարի վերադարձ». Հասմիկ Ռաֆայելյան:

«Հայոց բանակի օրվա առթիվ շնորհավորում ենք հայ՝ ծառայած և ծառայող զինվորներին, նրանց ծնողներին և բոլորիս: Աստված պահապան լինի մեր զինվորներին և մեր երկրին». Հույսի շող ֆեյսբուքյան էջ:

 

«Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր այս օրը իրենց տոնն են համարում: Պատիվ էր հայրենիքիս ծառայելը։ Շնորհավոր…». Գարիկ Փայտյան: