«Պատվիր քո հորը և քո մորը». Աստվածաշնչյան համարներ

«Որդիք, հնազանդ եղեք ձեր ծնողներին Տերով. որ այն է արժանը» (Եփեսացիս 6.1):

«Որդիք, հնազանդ եղեք ձեր ծնողներին ամեն բանի մեջ, վասնզի այդ հաճո է Տիրոջը» (Կողոսացիս 3.20):

«Բայց եթե մեկ որբևայրի որդիք և թոռներ ունենա, թող առաջ սովորեն իրենց ընտանիքումը որդիական սեր ցույց տալ և փոխարեն հատուցանել ծնողներին, որովհետև սա բարի է և Աստծո առաջին ընդունելի» (Ա Տիմոթեոս 5.4):

«Ամեն ով որ հավատում է, թե Հիսուսն է Քրիստոսը, Աստվածանից է ծնված և ամեն ով որ ծնողին սիրում է, նրանից ծնվածին էլ սիրում է» (Ա Հովհաննես 5.1):

«Հիմար որդին տրտմություն է իր հոր համար և դառնություն իր ծնողի համար» (Առակաց 17.25):

«Արդարի հայրը անշուշտ պիտի ցնծա, իմաստունի ծնողը նրանով պիտի ուրախանա» (Առակաց 23.24):

«Լսիր քո ծնող հորը և մի անարգիր քո մորը, երբ որ պառավ է» (Առակաց 23.22):

«Ով որ իր հորն ու մորը կողոպտի՝ ասելով թե մեղք չէ, նա ապականիչ մարդի ընկերն է» (Առակաց 28.24):

«Լսիր, որդյակս, քո հոր խրատը և մի մերժիր քո մոր հրահանգը» (Առակաց 1.8):

«Իմաստուն որդին կլսի իր հոր խրատը, բայց ծաղր անողը չի լսի կշտամբելը» (Առակաց 13.1):

«Որդիք, հնազանդ եղեք ձեր ծնողներին Տերով. որ այն է արժանը։ Պատվիր քո հորը և մորը, սա է առաջին պատվիրանքը խոստմունքով, որ քեզ լավ լինի, և երկար ապրես երկրի վրա» (Եփեսացիս 6.1-3):

«Որովհետև Աստված պատվիրեց և ասաց. պատվիր քո հորը և մորը» (Մաթևոս 15.4):

«Պատվի՛ր քո հորը և քո մորը, և սիրիր քո ընկերին քո անձի պես» (Մաթևոս 19.19):

«Պատվիր քո հորը և քո մորը, որ քո օրերը երկարանան այն երկրի վրա՝ որ քո Եհովա Աստվածը կտա քեզ» (Ելից 20.12):