Մի կառուցեք պաշտպանողական պատեր ձեր շուրջը. Ջոյս Մայեր

«Որովհետև ես քեզ պիտի սպեղանի դնեմ և քո հարվածներիցը պիտի բժշկեմ քեզ, ասում է Տերը, որովհետև քեզ՝ Աքսորված կոչեցին, թե սա այն Սիոնն է, որին խնդրող չկա» (Երեմիա 30.17):

Որպեսզի փախչեն ցավից ու պաշտպանեն իրենց, շատերը իրենց շուրջը պատեր են կառուցում, ինչը լիովին անիմաստ է: Ապրել այս աշխարհում՝ երբեք չզգալով ցավ, իրականում անհնար է: Մարդիկ վիրավորում են միմյանց, հիասթափեցնում են, դավաճանում են:

Ես ունեմ հիանալի ամուսին, բայց նրանից էլ ես վիրավորվում էի: Եվ ամեն անգամ, երբ նա ինչ-որ բան այնպես չէր անում, ինչպես ինձ էր հարկավոր, ես միանգամից պաշտպանողական պատեր էի կառուցում: «Ոչ ոք չի կարող վիրավորել ինձ, եթե ես նրանց պահեմ որոշակի հեռավորության վրա»,- մտածում էի ես: Եվ մի անգամ Աստված ասաց ինձ, որ ցանկանում է պաշտպանել ինձ, սակայն չի կարող, քանի որ ես ինքս եմ ինձ պաշտպանում:

Եթե դուք էլ, վախից ելնելով, ձեր շուրջը պատեր եք կառուցել, ապա քանդեք դրանք: Խնդրեք Հիսուսին՝ բուժել ձեր հոգու վերքերը: Եվ երբ ձեզ նորից որևէ մեկը վիրավորի, խնդրեք Հիսուսից ուժ՝ ներելու այդ մարդուն միանգամից: Թույլ մի տվեք, որ վիրավորանքը թունավորի ձեզ:

Հավատացեք Աստծո խոստումին. «Որովհետև ես քեզ պիտի սպեղանի դնեմ և քո հարվածներիցը պիտի բժշկեմ քեզ, ասում է Տերը» (Երեմիա 30.17):