Սպասել աղոթքով. Սեմի Թիփիթ

Մենք ապրում ենք տեխնոլոգիական սերնդի մեջ: Բոլորս արագ արդյունքներ ենք ուզում: Եկեղեցում շատերը փորձում են շուկայական արդյունաբերությամբ օժանդակել Աստծո Թագավորությանը:

Սակայն այն չի կարող շինվել ոչ ողորկ հրապարակայնությամբ, ոչ էլ մարդկային հնարամտությամբ: Աստծո թագավորությունը կարող են կառուցել միայն Թագավորի նշանն իրենց կյանքերում ունեցող և Աստծո ներկայությունը վայելող մարդիկ, նրանք՝ ովքեր Աստծուն սպասել գիտեն:

Շատերի կարծիքով սպասելը պարզապես ժամանակի անիմաստ վատնում է՝ անարդյունավետ մի բան:

Սակայն մենք պետք է սովորենք սպասել Աստծուն, քանզի Աստծուն սպասելը կրակ է ուղարկում մարդկանց հոգիներին և մղում պայքարելու նրանց հոգիների համար: Աղոթող մարդիկ երբեք չեն սպառվում, քանի որ սպասելու արվեստը յուրացրած քրիստոնյան երբեք չի ջախջախվի պատերազմում:

Աստծուն սպասելը նոր թափ է հաղորդում քրիստոնեական կյանքին: Այն հավատացյալի առաջ բացում է ողջ երկինքը: Քրիստոնյան սկսում է ապրել ու քայլել Սուրբ Հոգով՝ թողնելով սեփական ուժն ու զորությունը:

Եսայի 40.31-ն ասում է. «Բայց Տիրոջ ապավինողները կնորոգվեն ուժով, թևերով վեր կսլանան արծիվների պես, կվազեն և չեն վաստակի, կգնան և չեն հոգնի»: