Խոնարհեցրու քո անձը ու լսիր…

Խոնարհեցրու քո անձը ու լսիր...Որքա՞ն հաճախ ես աղոթում ու տարբեր հոգսեր բերում Տիրոջ առաջ։ Երբևէ մտածե՞լ ես այդ մասին։ Որքա՞ն հաճախ ես մտածում քո և Աստծո փոխհարաբերությունների մասին, իսկ ավելի ճիշտ՝ դրանցում եղած քո դիրքի մասին։

Մարդկորեն մենք իսկապես շատ բան ենք ուզում Աստծուց, բայց քիչ ենք գոհանում ու փառաբանում Նրան։ Ու հրաժարվում ենք ընդունել, որ Աստծո առաջ մեր սիրտը սխալ դիրքում կարող է լինել։

Մենք շատ ենք ուզում լսելի լինել Աստծո մոտ, բայց կարծես թե խլանում ենք, երբ Տերը դիպչում է մեր «սիրելի դարձած մեղքերին»։ Խոնարհեցրու քո անձը ու լսիր, թե ինչ է ասում Տերը քեզ այսօր։

Ականջդ պահիր խոսքի սպասման մեջ, իսկ շուրթերով ավելի շատ վկայիր, գովաբանիր, սաղմոսիր ու փառաբանիր Տիրոջը և կտեսնես, թե ինչպիսին է լինում ծնող-զավակ փոխհարաբերությունները։ Դու էլ Սամուելի պես պատասխանիր, երբ Տերը կանչի քեզ։ 

Մի՛ վախեցիր փոփոխություններից, նամանավանդ, երբ դրանք Տերն է բերում քո կյանք։ Թող որ նոր նորոգության մեջ լինի քո սիրտը Տիրոջ առաջ։ Օրհնում եմ քեզ ու ընտանիքդ։ Բարի, պտղաբեր ու հաղթական օր քեզ։

Անահիտ Ղազարյան