Աստծո հետ հանդիպումը՝ հանդիպում է ինքդ քեզ հետ. Ալեքսանդր Շևչենկո

Մի քանի տարի առաջ հրապարակվեց հոդված մի մարդու մասին, ով խաղամոլությամբ էր տարված: Երբ նրա համար ոչ մի սուրբ բան չի մնում, և զոհասեղանին են հայտնվում անգամ ընտանիքը, առողջությունը և տարեց ծնողների խնայողությունները, ընկերները որոշում են օգնել այդ մարդուն և նրա ընտանիքին. նստեցնում են նրան մի փայտե նավակի մեջ և բաց թողնում ծով:

Նավակի մեջ թողնում են երեք օրվա կերակուր՝ մտածելով, որ երեք օրից հետո նրան կգտնեն ու տուն կվերադարձնեն: Սակայն ոչ ոք չէր սպասում այն, ինչ կատարվում է դրանից հետո: Հոսանքը քշում է նավակը, և ընկերոջը կարողանում են գտնել միմիայն երկու շաբաթ անց: Ի զարմանս բոլորի և, հատկապես, ի ուրախություն ընկերների՝ նա լիովին ուրիշ մարդ է դարձած լինում. ազատագրված է լինում ամեն տեսակ կախվածությունից:

Մարդը պետք է սթափվի և ինքն իրեն գա՝ ինչպես անառակ որդին: Զարթնի քնից ու վերադառնա ողջամտությանը: Ողջ մտքով գիտակցի իրավիճակի անելանելիությունը, քանզի քանի դեռ ելք կա, մարդը հեռանալու է Աստծուց: Մարդը պետք է հասնի հատակին, և մի խանգարեք, որպեսզի դա կատարվի նրա կյանքում: Ինքնուրույն մի փրկեք նրան: Նա չի գնահատելու ձեր բարեգործությունը, որովհետև վտանգ չի տեսնում: Բարի՞ է արդյոք՝ փրկել մարդուն Փրկչից:

Մի վախեցեք. նման դեպքերում մարդը չի կոտրվում, այլ նրա պատրանքային պատկերացումներն են կոտրվում գերմարդու մասին: Նա ճնճղուկի նման դուրս է գալիս պատյանից՝ Աստծո լույսը տեսնելու: Ճգնաժամը՝ ինքդ քեզ հետ դեմ առ դեմ հանդիպումն է: Աստծո հետ հանդիպումը հնարավոր է միայն սեփական անձի հետ հանդիպելիս:

Ընդհանուր առմամբ՝ աշխարհի միտումը մարդուն իր իսկ սեփական անձից հեռացնելն է և տանելը հնարավորինս հեռու:

Երկերեսանիությունը, որը վերածվում է կեղծավորության, ավարտվում է մտավոր խանգարմամբ, շիզոֆրենիայով:

Անհատականության ամբողջականությունը միևնույն ժամանակ սեփական հոգու և Աստծո հանդեպ հարգանքի մեծագույն ձևերից է: