Հաստա՞տ ենք արդյոք Տիրոջ մեջ

Հաստա՞տ ենք արդյոք Տիրոջ մեջ«Որովհետև հիմա մենք կենդանի ենք, եթե դուք հաստատ կենաք Տէրումը» (Ա Թեսաղոնիկեցիս 3.8)։

Յուրաքանչյուր հավատացյալ պետք է ջանք անի, որպեսզի իր հավատքի կյանքը կայուն և հաստատուն լինի:

Պողոս առաքյալը վերը նշված խոսքերը գրում է հոգևոր առաջնորդի տեսակետից: Հոր սիրտ ունեցող առաջնորդը ասես մեռած լինի, երբ իր հոգևոր զավակները հաստատուն չեն հավատքի կյանքում: Ինչպիսի՜ սեր, հոգատարություն և կարեկցանք:

Հոգևոր առաջնորդը իրեն կենդանի է զգում, երբ իր զավակները հաստատուն են Տիրոջ մեջ: Առաքյալը հաջորդող խոսքերում բացատրում է, թե ի՞նչ է նշանակում հավատքի մեջ հաստատուն լինելը: Դա նեղությունների ու դժվարությունների ժամանակ հավատքը չկորցնելն է, իրար հանդեպ անկեղծ սեր ունենալը և անարատ սրբությունը: Ինչպիսի՞ն ենք մենք:

Հաստա՞տ ենք արդյոք Տիրոջ մեջ: Ինչպիսի՞ զգացողություն ենք փոխանցում մեր հոգևոր առաջնորդներին: Նրանք իրենց կենդանի՞ են զգում, թե՞ մեռածի պես են:

Տեր Հիսուսի անունով ամուր հավատք, անկեղծ սեր և անարատ սրբություն եմ հռչակում այս գրառումը ընթերցողների ու տարածողների կյանքում: Եղեք օրհնված:

Արման Մանուկյան