1891թ-ի այս օրը Մասաչուսեթսում օծվեց ԱՄՆ առաջին հայկական եկեղեցին

1891թ-ի այս օրը Մասաչուսեթսում օծվեց ԱՄՆ առաջին հայկական եկեղեցին «Եկեղեցու պատմության ժամանակացույց» խորագրում christianity.com կայքն այսօր անդրադարձել է Հայաստանին: Ստորև ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ:

1891թ-ի այս օրը՝ հունվարի 18-ին, Մասաչուսեթս նահանգի Ուորչեսթեր քաղաքում օծվում է Միացյալ Նահանգներում առաջին հայկական եկեղեցին: Հետաքրքիր է, որ քրիստոնեության այս հնագույն ճյուղը երկար ժամանակ զարգացման ընթացքի մեջ էր՝ որպես անկախ հարանվանություն. ըստ որում, հայերն առաջինն էին, որ առանձնացան Տիեզերական եկեղեցուց:

Շատ հայեր Ամերիկա են գալիս արդեն 17-րդ դարում: Այսօր Հյուսիսային Ամերիկայում նրանց թիվը վաղուց հատել է մլն-ի սահմանը: Այս փաստերի հետևում բավական ոգեշնչող, սակայն, միաժամանակ, ողբերգական պատմություն է թաքնված:

Ավանդույթի համաձայն՝ Թադևոս և Բարդուղիմեոս Առաքյալներն առաջինն էին, որ Ավետարանը բերեցին Հայաստան: Ինչևէ, քրիստոնեությունն այնքան էլ տեղ չի գտնում այստեղ, մինչև Գրիգոր Լուսավորիչը գալիս է և մկրտում Տրդատ 3-րդ արքային: Այսպես թագավորը քրիստոնեությունը հռչակում է Հայաստանի պետական կրոն՝ 301թ-ին. մինչ այդ ոչ մի պետության մեջ նման կարգավիճակ չէր ունեցել քրիստոնեությունը: Դեռևս 303թ-ին վերապատվելի Գրիգորը Մայր տաճար է կառուցում Էջմիածնում, որ խթանում է այստեղ առանձնահատուկ քրիստոնեական մշակույթի ծաղկումը:

Շուտով՝ 374թ-ին,  հայոց եկեղեցին հայտարարում է, որ անջատվում է Կեսարիայի եկեղեցուց: Այնուամենայնիվ, հայերը շարունակում էին գործածել հունարեն և ասորերեն լեզուները պատարագների ընթացքում, քանի որ հայկական գիր դեռևս չկար: 5-րդ դարում Մեսրոպ Մաշտոց անունով մի վանահայր իր ազգին պարգևում է 36 նիշերից բաղկացած այբուբեն: Երբ Աստվածաշունչը թարգմանվում է տեղական, հասկանալի լեզվով, ծաղկում է ապրում նաև հայ գրականությունը:

450թ-ին Հայաստանը նվաճվում է Պարսկաստանի կողմից. վերջինս հայտարարում է, որ քրիստոնյաները պետք է հավատափոխ լինեն՝ ընդունելով զրադաշտական կրոնը: Մոտ 30 տարի հայերը հերոսաբար պայքարում էին իրենց հավատի պահպանման համար և, ի վերջո, այս ամենից ուժասպառ՝ պարսիկները համաձայնում են խաղաղություն կնքել:

Այնուհետ Հայաստանը շարունակում է վերապրել բազմաթիվ վերելքներ և վայրէջքներ: Կարճ ժամանակ անց երկիրն սկսում է ծաղկում ապրել՝ որպես անկախ պետություն: Կային ժամանակներ, երբ այն գտնվում էր օտար բռնապետների ազդեցության ներքո: Իսլամը, բարբարոս ցեղերը և կոմունիզմը մշտապես փորձում էին հպատակեցնել հայ ժողովրդին:

1880-90-ականներին շատ հայեր պարզապես փախչում են դեպի «Նոր աշխարհ»՝ խուսափելու օսմանյան թուրքերի կողմից կազմակերպված կոտորածներից: Մեծ մասամբ նրանք համաձայնության են գալիս տեղի եկեղեցիների հետ՝ ապաստան գտնելու համար: Ի վերջո, 1898թ-ին նրանք պաշտոնապես հիմնում են հայկական եկեղեցի:

Միացյալ Նահանգներում և Կանադայում հայ բնակչության թվաքանակը նշանակալիորեն աճում է 1915-1923թթ-ի ընթացքում, երբ երիտթուրքերն իրագործում են հայ ազգի զանգվածային ցեղասպանության իրենց պանթուրքական ծրագիրը: Թեև 1.5 մլն հայ զոհ է գնում դարի այդ ահասարսուռ վայրագություններին, այնուամենայնիվ, Թուրքիան մինչ օրս փորձում է կտրականապես ժխտել այս փաստերն՝ առաջ քաշելով այն տեսակետը, որ, իբրև, նմանօրինակ իրադարձություն երբևէ տեղի չի ունեցել. սակայն…