Տե՛ր, ամրացրու հավատքս

Տե՛ր, ամրացրու հավատքսՈչ մի կասկած չունենաք. մեր Աստված սիրող և ողորմած Աստված է:

Լինում են իհարկե ժամանակներ, երբ վախը հաղթում է մեզ, բայց մենք համոզված ենք, որ ապրում ենք Քրիստոսի հետ:
Մենք հաճախ կարող ենք այսպես աղոթել՝ «Տե՛ր, Դու ուզում ես, որ մարդիկ ովքեր մնացել են առանց աշխատանքի կամ կորցրել են թանկ որևէ բան, շարունակե՞ն ուրախ լինել: Բայց երբ նրանք տառապում են և հուսահատ են, չեն կարողանում օրհներգել Քեզ: Դու չե՞ս կարող օգնել նրանց»:

Ամբողջ Աստվածաշնչում նորից ու նորից տեսնում ենք, թե ինչպես է Աստված մարդկանց հանդիմանում իրենց անհավատության համար՝ «Եւ ասեց նորանց. Ո՞ւր է ձեր հաւատքը» (Ղուկաս 8.25):

Անկախ այն բանից՝ տառապում ենք, թե պայքարում, պետք է կանչենք Աստծուն՝ «Տե՛ր, օգնիր»:

Մենք պետք է Նրան պատմենք մեր բոլոր վիրավորանքների և հիասթափությունների մասին, որովհետև Նա ուզում է լսել մեզ, որպեսզի մեզ ամրացնի և զորացնի հավատով, որպեսզի սովորեցնի այլևս չվախենալ, ոտքի կանգնել և տեսնել Տիրոջ փրկությունը:

Աղբյուրը՝  Jesus Loves You /Armenia/ Հիսուսը Սիրում է Քեզ /Հայաստան/