Ինչպես չընդունել «գազանի դրոշմը». Ռիկ Ջոյներ

«Եվ տեսա և ահա Գառը կանգնած էր Սիոն սարի վրա, և նրա հետ հարյուր քառասունևչորս հազար հոգիքը, որ [նրա անունը և] նրա Հոր անունը գրած ունեին իրենց ճակատների վրա։ Եվ ձայն լսեցի երկնքիցը՝ շատ ջրերի ձայնի պես, և մեծ որոտմունքների ձայնի պես. և քնար ածողների ձայնի պես լսեցի, որ իրենց քնարներն ածում էին։ Եվ երգում էին մի նոր երգ աթոռի առաջին և չորս կենդանիների առաջին և երեցների առաջին. և ոչ ով չէր կարող ուսանել այն երգը, բացի այն հարյուր քառասունևչորս հազարներից, որ երկրից փրկվել էին։ Սրանք են, որ կանանց հետ չխառնակվեցին, որովհետև կույս են. սրանք են, որ Գառի ետևից գնում են՝ ուր որ նա գնա. սրանք փրկվեցին մարդկանցից Աստծուն Գառին իբրև երախայրի։ Եվ նրանց բերանումը նենգություն չգտնվեց, որովհետև անարատ են [Աստծո աթոռի առաջին։]»

Հովհաննեսը տեքստի այս հատվածը սկսում է «Եվ տեսա» խոսքից: Ահա թե ինչ նա տեսավ այն բանից հետո, երբ տեսել էր գազանին և նրա դրոշմը: Մարդկանց այս խմբի առանձնահատկությունն այն է, որ նրանք չունեն գազանի «դրոշմը», փոխարենը նրանք ունեն Աստծո և Հոր անունը, որ գրված է իրենց ճակատների վրա: Սա խոսում է այն մասին, որ գազանին չերկրպագելու միջոցը Տիրոջը երկրպագելն է:

Եթե մենք ճշմարտապես երկրպագում ենք Տիրոջը՝ պահելով Նրան մեր սրտերում և հավատարիմ լինելով Նրան, մենք չենք երկրպագի նրան, ով կա այս երկրի վրա՝ գազանին, որ դուրս է գալիս երկրի միջից, կամ մեկ այլ բանի: Եթե մենք վերցնենք Աստծո դրոշմը, սատանան չի կարողանա մեզ վրա դնել իրենը: Եթե մենք վերցրել ենք Աստծո դրոշմը, ապա մենք կճանաչենք Նրան՝ որպես մեր Աղբյուր, և մենք կարիք չենք ունենա կախված լինել գազանի միջոցներից՝ «առևտրից, առք ու վաճառքից»:

Գոյություն ունեն նաև բազում ենթադրություններ այն մասին, թե արդյոք 144 հազարը բառացիորե՞ն է ասված Սուրբ Գրքում: Կան համոզիչ փաստարկներ՝ հօգուտ այն բանի, որ դա այդպես է, ինչպես նաև փաստարկներ, որոնք այդ թիվը խորհրդանշական են համարում: Ես միշտ Սուրբ Գիրքը բառացիորեն եմ ընկալում, եթե չկան համոզիչ ապացույցներ այն մասին, որ թիվը խորհրդանշական նպատակ ունի, ինչն էլ այստեղ չեմ տեսնում: Այնուամենայնիվ, եթե դա բառացի թիվ է, ապա չի նշանակում, որ դարերի վերջում ընդամենը այդքանն են փրկագնված լինելու: Ինչպես մենք տեսնում ենք, դա ունիկալ խումբ է փրկագնման մեջ, բայց փրկագնվածների թիվն ավելի շատ է:

Անձամբ ես կարծում եմ, որ այդ 144 000-ը իշխանության դեսպաններն են, որոնց մասին Ենովքն է դեռևս մարգարեացել, ովքեր կգան ժամանակների վերջում: Չնայած այս ամենին՝ մենք կարող ենք ընդունել մի սկզբունք, որ սահմանվում է այստեղ՝ երկրպագել Աստծուն և ունենալ Նրա անունը մեր ճակատներին: Ժամանակների վերջում մեծագույն փորձությունը, որ կոչվում է «մեծ նեղություն», վերաբերում է այն ընտրությանը, թե ում մենք ճշմարտապես կերկրպագենք՝ Աստծո՞ւն, թե՞ այս աշխարհի բաներին:

Գլխավորը, որ մենք կարող ենք անել, որոշելն է, թե ում ենք ծառայելու, որովհետև մենք չենք կարող երկու տերերի ծառայել: Այդ պատճառով մենք պետք է հասկանանք գազանի էությունը, որպեսզի չծառայենք նրան՝ ապրելով նրա սկզբունքներով: Կեղծ աստվածն այն է, որ խարխլում է մեր կապվածությունն Աստծո հետ, և նույնպես այն, ինչին մենք վստահում ենք ավելի, քան Աստծուն: Մենք պետք է ընդունենք այդ թեստը ամեն ինչի հանդեպ, ինչին վստահում ենք և հավատում: