Էրդողանը Պապի հրավերով կմեկնի Վատիկան

Էրդողանը Պապի հրավերով կմեկնի ՎատիկանԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2018 փետրվարի 5-ին կայցելի Վատիկան:

Թուրքական իշխանամետ «Sabah» թերթի տեղեկացմամբ՝ Էրդողանը Վատիկան կայցելի Հռոմ Պապ Ֆրանցիսկոս 1-ինի հրավերով. գրում է shabat.am-ը:

Սա 59 տարվա ընթացքում Թուրքիայի նախագահի մակարդակով Վատիկան կատարվող առաջին այցն է, որն արդեն մամուլում պատմական է որակվել: Նշվում է, որ երկու առաջնորդների հանդիպման օրակարգում առաջնային տեղ է զբաղեցնելու Երուսաղեմի խնդիրը: