Անպայման հավատացեք Աստծո օգնությանը

Անպայման հավատացեք Աստծո օգնությանըԱստված մարդուն ստեղծել է ոչ տանջվելու համար: Աստծո ստեղծագործությունը պետք է ուրախ լինի կյանքով, սիրի ու ստեղծագործի: Քիչ դժգոհեք կյանքից, միշտ հիշեք, որ կան մարդիկ, որոնք ապրում են շատ ավելի վատ ու դժվար իրավիճակներում, քան դուք:

Յուրաքանչյուր մարդ ուղարկված է այս երկիր ոչ հենց այնպես. նա պետք է դրսևորի իր բարությունը և ինչ-որ բանով դեպի լավը փոխի շրջակա աշխարհը: Աստված մարդուն տալիս է տաղանդներ, ուժ և ունակություն: Աստծո պարգևը պետք է օգտագործել շրջակա աշխարհի կատարելության համար, ինչպես նաև օգնելու համար նրանց, ովքեր իրականում կարիքն ունեն ձեր օգնության:

Ինչպիսին էլ լինեն իրավիճակները, միշտ մնացեք հանգիստ, պահպանեք դրական դրամադրվածությունը, հավատացեք ձեր ուժերին և Աստծո օգնությանը: Եվ հավատքի չափով տրված կլինի ձեզ:

Աստվածային հիմնական օրենքներից մեկը «նմանության օրենքն» է. եթե դուք չեք սիրում ինքներդ ձեզ, ապա շրջապատողներն էլ ձեզ չեն սիրի: «Ինչ չափով չափեք, այդ չափով էլ կտրվի ձեզ»: Ինչպես դուք վերաբերվում եք շրջապատին, այդպես էլ շրջապատը կվերաբերվի ձեզ:

Բացարձակապես ամեն ինչ արդեն կա մարդու մեջ: Խնդիրը նրանում է, որ ազատագրենք մեր ներսի ողջ բարին մեզ շրջապատող իրականության մեջ: Իսկ դա հնարավոր է Աստծո պատվիրանների խստերեն պահպանմամբ:

Մի բաժանեք ձեզ շրջապատող մարդկանց «վատերի» ու «լավերի» միջև: Մենք այնպիսին ենք, ինչպիսին կանք, և եթե ձեր աշխատակիցը, ծառայակիցը վատն է անձամբ ձեզ համար, ապա մեկ ուրիշին ձեռնտու է նրա հետ աշխատելը: «Մի դատեք և չեք դատվի»:

Կարևոր է հարցնել ոչ թե «Ինչի՞ պատճառով», այլ «հանուն ինչի՞»: Տերը յուրաքանչյուրին է տալիս սխալվելու իրավունք և, բնականաբար, սխալը ուղղելու իրավունք՝ անցկացնելով այն դասերով, որոնք պետք է անցնենք: Եվ բոլոր դժվարությունները տրվում են մեր ուժերի չափով: Լավագույն միջոցը՝ սխալների ուղղման, շրջապատի մարդկանց հանդեպ սեր դրսևորելն է:

Աստված անում է ամեն ինչ, որպեսզի դուք երջանիկ լինեք:

Աղբյուր՝ bible-facts.ru