Տաքություն և սրբություն

fireԱյդ օրը զարմացա, թե ինչու մազերիս չորանալը այդքան երկար տևեց: Սովորականի պես շտապում էի և չէի ուզում այդ ձմեռային եղանակին թաց մազերով դուրս գալ:

Հետո հասկացա, թե ինչն էր խնդիրը: Մի օր առաջ եղբորս աղջկա մազերը չորացնելիս չորացնող սարքի ջերմաստիճանը իջեցրել էի մի աստիճանով:

Պիտի ուզենայի, որ հաճախ կյանքիս պայմաններն էլ մազ չորացնող մեքենայի պես կարողանայի հեշտությամբ փոխել: Այն ժամանակ կընտրեի շատ հարմարավետ մի աստիճան՝ ոչ շատ սառը, ոչ շատ տաք: Հասկանալի է, որ երբեք չպիտի ընտրեի հակառակության տաքությունը կամ դառնության կրակը: Սակայն հոգևոր շրջանակի ներսում միայն ջերմությունը բավարար չէ որևէ գործ իրականացնելու համար:

Մենք՝ որպես հավատացյալներ, կանչված ենք սրբության համար, և սրբությունը հաճախ պահանջում է «տաքություն»: Սուրբ լինել՝ նշանակում է ընտրված և առանձնացված լինել Աստծո և Նրա գործի համար՝ զատված այն ամենից, ինչ անմաքուր է և պիղծ: Մեզ մաքրելու և զտելու համար Աստված երբեմն տառապանքի կրակարաններ է գործածում:

Սուրբ Գիրքն ասում է, որ մենք չպետք է զարմանանք, երբ հայտնվենք փորձությունների առջև (Ա Պետրոս 4.12): Մեզնից ոչ մեկը չգիտի, թե երբ պիտի կանչվի կրակի միջով քայլելու, կամ որքան տաք է լինելու կրակը: Սակայն մի բան հստակ է մեզ՝ որպես հավատացյալների. որ կրակի միջով անցնելը Աստծո նպատակն է՝ մեզ ավելի մաքրազարդելու, այլ ոչ թե կործանելու համար:

Հատված «Զհաց մեր հանապազօր» գրքույկից