Իսրայելում հայտնաբերել են Երուսաղեմի կառավարչի կնիք, ով ապրել է 2700 տարի առաջ

Երկուշաբթի օրը՝ հունվարի 1-ին, Իսրայելի հնությունների վարչությունը հայտարարել է ունիկալ գտածոյի մասին. Լացի Պատի մոտ կատարվող պեղումների ժամանակ հայտնաբերվել է իր օրինակը չունեցող կավե կնիք, որը պատկանել է Երուսաղեմի կառավարչին, ով ապրել է 2700 տարի առաջ:

Կնիքը ունի կավե ձվաձև գնդի տեսք՝ 2-3 մմ հաստությամբ, որի վրա պատկերված է երկու տղամարդու կերպարանք՝ երկար հագուստով, որտեղ նրանք ողջունում են մեկմեկու վեր պարզած ձեռքերով. տեղեկացնում է Invictory.com-ը:

Կնիքի վրայի գրառումը գիտնականները վերծանել են այսպես. «Պատկանում է Երուսաղեմի կառավարչին»: Հնագետների գնահատմամբ՝ այս գտածոն թվագրվում է մ.թ.ա. 7-6-րդ դարերով, այսինքն Առաջին տաճարի ուշ շրջանով: Հնությունների վարչությունում նշում են, որ «Երուսաղեմի  կառավարիչները (թարգմանության այլ տարբերակներում՝ նահանգապետ), երկու անգամ են հիշատակվում Թորայում:

Կնիքը հայտմնաբերել է հնագետ Շիմոն Քոենը՝ շինության փլատակների մոտ հողը մաղելու ժամանակ, ընդ որում՝ այդ շինությունը նույնպես թվագրվում է Առաջին տաճարի շրջանով:

Փաստ չէ, որ կնիքը անմիջականորեն պատկանել է Երուսաղեմի կառավարիչներից մեկին: Դրանք կարող էին օգտագործել՝ նաև որպես որևէ ապրանքանիշի կնիք:

Ըստ մեկ ուրիշ տարբերակի՝ խոսքը գնում է նամակների կնքման համար նախատեսված կնիքի մասին: