Ինչպե՞ս Հիսուսը ստացավ իր անունը

  • Հեսու

Հեսուն դարձավ Իսրայելի առաջնորդ Մովսեսի մահվանից հետո, և նա առաքելություն ուներ Իսրայելի ժողովրդին Հորդանան գետն անցկացնելու և դեպի Խոստասված երկիր տանելու համար: Հեսուն հասկանում էր Աստծո կամքը, որն էր՝ Իր ժողովուդը ապրի՝ հնազանդվելով պատվիրաններին, և անեծքը կամ օրհնությունը կլինի նրանց գործերի արդյունքում:

Մովսեսի մահից հետո Աստված ասաց Հեսուին. «Իմ ծառա Մովսեսը մեռավ. և հիմա վեր կաց անցիր այդ Հորդանանովը դու և այս բոլոր ժողովուրդը այն երկիրը, որ ես տալիս եմ Իսրայելի որդկանցը» (Հեսու 1.2): Հեսուն վերցրեց այն պատասխանատվությունը, որ դեռևս Աբրահամի  ժամանակ էր ասվել. «Եվ Եհովան ասաց Աբրահամին. գնա քո երկրիցը, և քո ազգականներիցը, և քո հոր տանիցն այն երկիրը, որ ես քեզ ցույց կտամ» (Ծննդոց 12.1):

Սա Աստծո խոստման իրագործումն էր, որ Իսրայելը կդառնա մեծ ազգ: Հեսուն արդեն ցույց էր տվել իր հավատարմությունն ու հնազանդությունը Աստծուն՝ դեռևս այն ժամանակ, երբ քառասուն տարի ժողովուրդը մնաց անապատում: Աստված Հեսուին ընտրել էր՝ որպես մի փորձառու առաջնորդի, և հետաքրքիր է, որ «Հեսու» անունը եբրայերեն «Yĕhowshuwa» բառից է, որը նշանակում է Եհովա կամ «Եհովան է փրկությունը»:

  • Հիսուս և Հեսու

Շատ զարմանալի նմանություններ կան Հեսուի և Հիսուսի միջև, օրինակ, եթե Հեսուն ժողովորդին ուղղորդում էր Խոստացված երկիր, ապա Հիսուսը Գողգոթայում հազարավոր մարդկանց ուղորդեց դեպի Խոստացված երկիր, որը մեզ համար Նոր Երուսաղեմն է, որի մասին գրված է Հայտնության գրքում:

Հեսուն հասցրեց մարդկանց մինչև Խոստացված երկիրը, բայց նրանց չկարողացավ հանգիստ տալ, իսկ Հիսուսը մեզ ուղղորդում է դեպի Խոստացված երկիրը, որպեսզի մեզ հանգիստ տա մեր գործերից:

Եբրայեցիս գրքի հեղինակը գրում է «Որովհետև, եթե Հեսուն նրանց հանգստի մեջ էր տարել, նրանից հետո ուրիշ օրի համար էլ չէր խոսի։ Ուրեմն մնում է մի հանգստանալ Աստծո ժողովրդի համար։ Որովհետև նրա հանգիստը մտնողը ինքն էլ հանգստացավ իր գործերիցը. ինչպես Աստված էլ իրեններիցը» (Եբրայեցիս 4.8-10):

  • «Հիսուս» անունը

«Հիսուս» անունը և «Հեսու» անունը հիմնականում միևնույն բանն են նշանակում: Փաստացի Հիսուսը իրական անունը չէ, որ տրվել է մեր Փրկչին: Այն եղել է Հեսու, որը նշանակում է «Եհովան է փրկությունը»: «Հիսուս» անունը, որ Նոր Կտակարանում տրվել է Աստծո Որդուն, թարգմանվել է հունարեն «Iēsou»  բառից, որը միևնույն բառն է նշանակում, ինչ Հեսուն, որովհետև այն ի սկզբանե եղել է եբրայական անուն:

«Հիսուս» անունը նշանակում է «Եհովան է փրկում» կամ «Փրկիչ»: Նրա անունը իրականում չի արտահատվում այնպես, ինչպես մենք այսօր լսում են՝ Հեսու կամ Հիսուս, այլ՝ «Yah shoo u» : Այսպիսով, «Հիսուս» անունը գալիս է եբրայերեն «Հեսու» անունից: Իսկ «Քրիստոս» բառը Հիսուսի ազգանունը չէ, այլ ամբողջական անուն է, որը նշանակում է «Օծյալ»: Հիսուս է Նրա անունը, և հենց Նա է Օծյալը, այն Մեկը, Ում մասին մարգարեացել էին՝ որպես Մեսիա, դեռևս շատ վաղուց:

Պողոս առաքյալը Հիսուսի անվան մասին գրել է. «Նրա համար էլ Աստված շատ բարձրացրեց նրան և նրան մի անուն շնորհեց, որ ամեն անունից ավելի բարձր է.  որ Հիսուսի անունովը կրկնվի ամեն ծունկ երկնավորների և երկրավորների և երկրի տակ լինողների, և ամեն լեզու դավանի, թե Հիսուս Քրիստոսը Տեր է Հոր Աստծո Փառքի համար» (Փիլիպեցիս 2.9-11)։

Աստծո անվան մեջ կա զորություն, երբ մենք աղոթում ենք Նրա անունով և Նրա փառքն ենք բարձրացնում և Նրա կամքն ենք խնդրում. «…ինչ որ էլ կամենաք, կխնդրեք, և կլինի ձեզ» (Հովհաննես 15.7):

Հովիվ Ջեք Վելման

Թարգմանեց Էսթեր Զաքարյանը