Հունվարի 16-ը՝ քրիստոնեության պատմության մեջ

Հունվարի 16-ը՝ քրիստոնեության պատմության մեջԷլիզաբեթ Փրենթիսը փխրուն կին էր, ով իր ողջ կյանքի ընթացքում տառապում էր անքնությամբ, սակայն քչերը գիտեին այդ մասին:

Չնայած իր դժվարին իրավիճակին և «հիվանդագին կեպով զգացմունքային լինելուն», թախծոտ խառնվածքին՝ բոլորը նրա դեմքին տեսնում էին պայծառություն: Շատերը նրան անվանում էին «բացաչք» անձնավորություն, ով նաև սուր հումոր ուներ:

Իր վաղ երիտասարդության տարիներին նա «հոգեվարքի» մեջ էր՝ համարելով իրեն չափազանց մեղսունակ և Քրիստոսի գործի մեջ քիչ ջանք գործադրող: Այս ամենը շատ էր մտահոգում նրան:

Նա իրեն «փարիսեցի» էր անվանում, թեև դա չէր համապատասխանում իրականությանը: Այդ ժամանակահատվածում նա ուսուցչուհի էր և խորապես մտահոգված էր իր աշակերտների փրկության համար, որոնցից շատերին փրկության էր առաջնորդում: «Անձնական ճգնաժամի» ավարտին նա մեծ ուրախություն է վերապրում:

Էլիզաբեթը սիրված հովվի՝ Էդվարդ Փեյսոնի դուստրն էր: 1845թ-ին նա ամուսնանում է  Ջոն Լ. Փրենթիսի հետ: Որպես տնային տնտեսուհի և հրաշալի մայր՝ նա սկսում է նաև ստեղծագործել՝ գրում է կրոնական թեմաներով գրքեր, վեպեր և բանաստեղծություններ, որոնցից շատերը մինչ օրս հիշվում են:

Սիրում եմ Քեզ, Քրիստո՛ս,

Ամեն օր՝ ավելի:

Լսի՛ր աղոթքն իմ՝ ի խորոց սրտի

Քո առջև ծնկած՝ աղոթում եմ Քեզ,

Սիրում եմ Քեզ, Տե՛ր, ամեն օր՝ ավելի…

Այս ստեղծագործությունը գրում է 1856թ-ին՝ հիվանդության մահճում: Իսկ ավելի ուշ երգահան Ջորջ Ու. Դոանը երաժշտություն է գրում դրա հիման վրա:

Էլիզաբեթի ամենամութ օրերից մեկը 1852թ-ի այս օրն էր՝ հունվարի 16-ը. նրա 5-ամյա որդին՝ Էդդին մահանում է: Անպատմելի էր մոր վիշտը… սակայն որոշ  ժամանակ անց նա մխիթարություն է գտնում: Ավելի ուշ նա գրում է. «Օ՜, շտապի՛ր՝ առանց կանգ առնելու, շտապի՛ր դեպի Նրա գիրկը…»:

Ողջ էությամբ նվիրված լինելով Քրիստոսին՝ Էլիզաբեթը ձգտում էր ողջ կյանքն ապրել ուրախությամբ: Նա շարունակ ասում էր. «Կյանքիս փորձառության մի մեծ հատված ինձ համար շատ թանկ արժեցավ և իմ ցանկությունն է օգտագործել դա՝ առավել զորացնելու և մխիթարելու մյուսներին»:

Աղբյուր՝ christianity.com