Աստվածաշնչյան համարներ երեխաների մասին և երեխաների համար

«Որդիք, հնազանդ եղեք ձեր ծնողներին Տերով. որ այն է արժանը։ Պատվիր քո հորը և մորը. սա է առաջին պատվիրանը խոստմունքով, որ քեզ լավ լինի, և երկար ապրես երկրի վրա։ Եվ, հայրեր, մի բարկացրեք ձեր որդկանցը, այլ մեծացրեք նրանց խրատով և Տիրոջ ուսմունքով» (Եփեսացիս 6.1-4):

«Հիմար որդին տրտմություն է իր հոր համար, և դառնություն իր ծնողի համար» (Առակաց 17.25):

«Լսիր քո ծնող հորը և մի անարգիր քո մորը, երբ որ պառավ է» (Առակաց 23.22):

«Ահա որդիքը Տիրոջ ժառանգությունն են. և որովայնի պտուղը՝ նրա վարձքը» (Սաղմոս 127.3):

«Որովհետև դու ստեղծեցիր իմ երիկամունքներումը և ծածկեցիր ինձ իմ մոր որովայնումը։ Գոհանում եմ քեզանից, որ ահավոր և զարմանալի կերպով ստեղծվեցի. զարմանալի են քո գործերը, և իմ անձը լավ հասկացել է։ Իմ ոսկորները չծածկվեցին քեզանից, երբ որ ես ստեղծվեցի ծածուկ տեղը. և երկրի խորություններումը ճարտարությունով կազմվեցի։ Քո աչքերը տեսան իմ կերպարանքը՝ դեռ անպատրաստ. և քո գրքումը գրված էին այն բոլոր օրերը, որ լինելու էին՝ երբ որ նրանցից մեկը դեռ չկար» (Սաղմոս 139.13-16):

«Ծերերի պսակը որդկանց որդիքն են, և որդկանց պարծանքը՝ իրենց հայրերը» (Առակաց 17.6):

«Եվ հիշիր քո ստեղծողին քո երիտասարդության օրերումը, քանի որ չեն եկել թշվառության օրերը, և չեն հասել այն տարիները, որ ասես, թե նրանց չեմ հավանում» (Ժողովող 12.1):

«Իմաստուն որդին կլսի իր հոր խրատը, բայց ծաղր անողը չի լսի կշտամբելը» (Առակաց 13.1):

«Բայց որոնք որ նրան ընդունեցին, իշխանություն տվեց նրանց Աստծո որդիներ լինելու՝ նրանց, որ նրա անունին հավատում են։ Որոնք ոչ արյունից և ոչ մարմնի կամքից, և ոչ մարդու կամքից, այլ Աստվածանից ծնվեցին» (Հովհաննես 1.12-13):

«Տեսեք, թե Հայրն ինչպիսի սեր շնորհեց մեզ, որ Աստծո որդիք կոչվենք, սրա համար աշխարհքը չի ճանաչում մեզ, որ նրան չճանաչեց» (Ա Հովհաննես 3.1):

«Նույն ինքը Հոգին վկայություն է տալիս մեր հոգու հետ, որ մենք Աստծո որդիք ենք» (Հռոմեացիս 8.16):

Աղբյուր՝ bogoblog.ru