Սկսեք մի բանից. Ռիկ Ռեններ

Ընկերնե՛ր, Աստված ձեզ օժտել է կոնկրետ պարգևով և հիմա սպասում է, թե երբ եք դուք օգտագործելու այն, որպեսզի Ինքը կարողանա օրհնել ձեր ձեռքի գործը:

Իհարկե, դուք կարող եք սպասել ինչ-որ իդեալական պահի ու նշանի՝ երկինքը բացվելու տեսքով, կամ կայծակի տեսքով՝ հանկարծակի ձեր ոտքերի մոտ հայտնվող, և դուք մտածեք, որ ահա ձեր երկար սպասված պահը եկել է:

Եվ եթե դուք իրոք դրան սպասում եք, ապա կարող եմ ձեզ հավատացնել, որ դուք դեռ երկար կսպասեք: Աստված այդպիսի խաղեր չի խաղում:

Եթե դուք սկսեք սպասել ինչ-որ երևակայական իդեալական պահերի՝ ձեր պարգևը գործի դնելու փոխարեն, ապա մեծ է հավանականությունը, որ այն այդպես էլ կմնա չօգտագործված:

Յուրաքանչյուրը պետք է մի բանից սկսի, այդ թվում՝ դուք:

Մտածեք այսօր այս մասին…