Կորած գդալն ու Աստվածաշունչը

Կորած գդալն ու ԱստվածաշունչըՄեկ անգամ հովվին հյուրընկալում է մի ընտանիք: Հյուրասիրությունից հետո, երբ հովիվը օրհնում է նրանց ու գնում, տան կինը նկատում է, որ կորել է իրենց գդալներից մեկը: Նա տարակուսած իր ամուսնուն ասում է. «Մի՞թե հովիվը գողացավ մեր գդալը»:

Անցնում է մեկ տարի: Գդալն այդպես էլ գտնված չի լինում: Ընտանիքն էլ չի համարձակվում հովվին հարցնել այդ մասին: Սակայն հովիվը նորից է այցելում նրանց: Եվ սեղանի շուրջ նստելիս՝ կինը չի կարողանում այլևս զսպել իրեն ու հարցնում է. «Հովի՛վ, մի՞թե դուք եք գողացել մեր գդալը»:

Հովիվը պատասխանում է. «Ես ոչ թե գողացել էի ձեր գդալը, այլ այն դրել էի ձեր Աստվածաշնչի մեջ»:

 Անհայտ հեղինակ