Կարևորագույն որակը՝ սեր…

Կարևորագույն որակը՝ սեր...«Այնպես էլ մենք խանդակաթ սեր ունենալով դեպի ձեզ, հաճեցանք ոչ թե միայն Աստծո ավետարանը տալ ձեզ, այլ մեր անձներն էլ, որովհետև մեր սիրելիներն եղաք» (Ա Թեսաղոնիկեցիս 2.8)։

Տեր Հիսուս ասում էր, որ Իր աշակերտներին բնութագրող կարևորագույն որակը միմյանց նկատմամբ սեր ունենալն է:

Հենց այս որակի առկայությունն է խոսում Քրիստոսի ճշմարիտ աշակերտը լինելու մասին: Միայն Ավետարանը փոխանցելը բավարար չէ Արքայության գործի համար պտղաբեր ծառայություն ունենալու համար: Ավետարանի քարոզչությունը նման է սերմ ցանելուն: Սա հրաշալի մի գործ է և Տիրոջ պատվերն է՝ ուղղված յուրաքանչյուր հավատացյալի:

Սակայն առանց սիրո և հոգատարության, առանց համապատասխան խնամքի և ցանքը վտանգներից պաշտպանելու ջանքերի՝ անհնարին է պտղաբերության օրվան հասնելը:

Մենք՝ Քրիստոսի աշակերտներս, ոչ միայն Ավետարանը պետք է փոխանցենք մարդկանց, այլև մեր անձերը պետք է դնենք հանուն նրանց, որպեսզի մեր ցանած սերմերն աճեն և պտղաբերեն: Եվ այս ամենի հիմնական շարժառիթը պետք է լինի սերը՝ սերն Աստծո հանդեպ և սերը դիմացինի նկատմամբ:

Տեր Հիսուսի անունով Ավետարանը տարածելու փափագ և լսողների հանդեպ անձնվեր սեր եմ հռչակում այս գրառումը ընթերցողների ու տարածողների կյանքում: Եղեք օրհնված:

Արման Մանուկյան