CrossNews.am-ն ամփոփեց տոնական մրցույթի արդյունքները

CrossNews.am-ն ամփոփեց տոնական մրցույթի արդյունքներըՀունվարի 12-ին Crossnews.am-ի խմբագրությունը հյուրընկալել էր Սուրբծննդյան մրցույթի հաղթողներին: Ինչպես գիտեք՝ դեկտեմբերին հայատարարվել էր «Սուրբ Ծննդյան իմ երազանքը» խորագրով արձակ ստեղծագործությունների մրցույթ, որի շրջանակներում մեզ ուղարկված և մեր կողմից կայքում տեղադրված աշխատանքներից երկուսը պետք է առանձնացվեր՝ որպես լավագույն:

Այսպիսով, մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվեց երկու ստեղծագործություն, որոնց հեղինակներն էին Անահիտ Թադևոսյանն ու Սուսաննա Նազարեթյանը:

Խմբագրությունում անմիջական ու մտերմիկ զրույցի ընթացքում մեր հաղթողները կիսվեցին իրենց կարծիքներով, գոհունակություն հայտնեցին կայքի աշխատակազմին՝ իրենց ամենօրյա աշխատանքի համար՝ շեշտելով կայքի կարևորությունն ու օգտակարությունը ընթերցողների համար:

CrossNews.am-ն ամփոփեց տոնական մրցույթի արդյունքներըՍուսաննային առավել դուր են գալիս հաջողության հասնելու, մոտիվացնող նյութերը, իսկ Անահիտն ավելի շատ ընթերցում է մեր կայքում տեղադրվող լրատվական և պատմական բնույթի նյութերը:

«Ինձ հատկապես դուր է գալիս, որ ձեր կայքը նեղ ուղղվածություն չունի՝ դեպի հոգևորը, այլ պահպանելով դա՝ միևնույն ժամանակ, ավելի ընդգրկուն է: Իսկ մրցույթի համար շնորհակալ եմ, քանզի այն ստիպեց ինձ նորից վերադառնալ գրելուն: Վաղուց ոչինչ չէի գրել, բայց վերնագիրն էլ շատ հավանեցի ու որոշեցի անպայման մի փոքր ժամանակ գտնել ու ստեղծագործել»,- ասաց Անահիտը, ով առաջին անգամ չէր մասնակցում մեր հայտարարած մրցույթներին, սակայն առաջին անգամ էր հաղթող ճանաչվում, այն դեպքում, երբ սա Սուսաննայի առաջին քայլն էր որևէ մրցույթի մասնակցության:

«Մի քանի ամիս առաջ երազում էի, որ ինչ-որ մրցույթ լինի՝ մասնակցեմ, իմ մտքերը ներկայացնեմ, ու այսօր ես այստեղ եմ. սա նշանակում է, որ երազանքները կարող են կատարվել:

CrossNews.am-ն ամփոփեց տոնական մրցույթի արդյունքներըԵվ կապ չունի՝ շախմատի աշխարհի չեմպիոն կդառնաս, թե փոքրիկ մի մրցույթի հաղթող, այդ հաղթանակի զգացողությունը ուրիշ է»,- ասաց Սուսաննան:

Խմբագրությունը շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց ստեղծագործություններով մասնակցեցին մրցույթին: Մենք գնահատում ենք յուրաքանչյուրիդ պատրաստակամությունը՝ ուղարկելու ստեղծագործություն:

Շնորհակալ ենք արձագանքելու համար և միշտ բաց ենք՝ ցանկացած տեսակի համագործակցության համար: Առաջիկայում ևս սպասեք հետաքրքիր անակնկալների և մրցույթների: