Հունվարի 13-ը՝ քրիստոնեության պատմության մեջ

Հունվարի 13-ը՝ քրիստոնեության պատմության մեջԱնգլիա. 1878 թվական. քարոզիչը դիմում է կրիկետ խաղացող մի հայտնի երիտասարդի՝ հարցնելով` արդյոք նա քրիստոնյա՞ է:

Երբ լսելով այդ խոսքերը՝ Չարլզ Թոմաս Ստադդը ծնկի է իջնում և գոհություն հայտնում Աստծուն իր փրկության համար, այդժամ խաղաղությունն ու ուրախությունն են լցնում նրա հոգին:

Սկզբնական շրջանում ինչ-որ բան հետ էր պահում նրան Բարի լուրն այլոց հետ բաժնեկցելուց:

Ուստի արդյունքում նա հոգևորապես սառչում է: 6 տարի շարունակ Չարլզն ապրում է, ինչպես ինքն էր ասում, «ուրացողի» կյանքով: Աշխարհի հանդեպ սերն է բույն դնում նրա սրտում:

1883թ-ին Ստադդը հայտնվում է մի վայրում, ուր տվյալ պահին քարոզում էր հայտնի ավետարանիչ Դուայթ Լիման Մուդին:

Այստեղ Ստադդի հոգին, կարծես, վերստին ծնունդ է ապրում: Նա սկսում է բոլորին վկայել Քրիստոսի մասին: Ավելի ուշ նա կասի, որ համտեսել էր աշխարհի բոլոր հաճույքները, սակայն այդ ամենն ունայն էին` ի տարբերություն այն բանի, երբ իր օգնությամբ առաջին անձնավորությունն ընդունում է Հիսուսին:

2 տարի անց Չարլզ Ստադդը մեկնում է Չինաստան` առաքելական ծառայության մեջ միանալու Ջեյմս Հադսոն Թեյլորին:

Հայրը Չարլզին բավական մեծ ժառանգություն էր թողել, սակայն վերջինիս հույսը միշտ կենդանի Աստծո վրա էր միայն: «Եթե Հիսուս Քրիստոս՝  Աստծո Որդին, մահացավ ինձ համար, ապա իմ կողմից արված ոչ մի այլ զոհաբերություն չի կարող առավել մեծ լինել», – ասում էր նա: Չարլզ Ստադդի  տիկինը՝ Պրիսցիլա Լիվինգսթոն Ստյուարտը, նույնպես անվերապահորեն վստահում էր Աստծուն:

1887թ-ի այս օրը` հունվարի 13-ին, նախքան իմանալը, թե որքան է իրեն թողնված ժառանգության չափը, Ստադդը մի քանի կտրոն է ստորագրում Ջորջ Մյուլլերի՝ որբ երեխաների և այլ առաքելությունների համար: Մինչև իր ունեցած վերջին լուման նա բաժանում է աղքատներին:

Ամուսինները շարունակում են իրենց ծառայությունը Չինաստանում և Հնդկաստանում: Այնուհետ Ստադդը մեկնում է Աֆրիկա` Սուդանում նոր առաքելական ծառայություն հիմնելու: Չնայած սրտի մի քանի կաթված ստանալուն, նա այնտեղ աշխատում է մինչ իր կյանքի վերջ:

Իր գործունեությանն ուղղված քննադատությանը Ստադդը պատասխանում է շատ պարզ. «Ինչպե՞ս ես կարող էի կյանքիս լավագույն տարիներն անցկացնել աշխարհիկ պատվի և փառքի մեջ, երբ ամեն օր հազարավոր հոգիներ պարզապես մահանում են»:

Աղբյուր` christianity.com