«Մի՛ վատնեք ձեր ժամանակը դժբախտ լինելու վրա». 27-ամյա ավստրալուհու՝ մահից առաջ գրած նամակը հուզել է օգտատերերին

«Մի՛ վատնեք ձեր ժամանակը դժբախտ լինելու վրա». 27-ամյա ավստրալուհու՝ մահից առաջ գրած նամակը հուզել է օգտատերերինՄեզնից շատերը դժգոհ են իրենց կյանքից ու բողոքում են վատ աշխատանքից, ցածր եկամուտներից ու մարդկանց հետ հարաբերություններից: Սակայն փաստ է, որ անհրաժեշտ է պայքարել կենսական պայմանների բարելավման համար, այլ ոչ թե ուղղակի բողոքել:

Այսպես, Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Գրաֆտոն քաղաքի բնակչուհի Հոլի Բաթչերը, որը տառապել է Էվինգի սարկոմայից՝ ոսկրային քաղցկեղի տեսակից, ընդունել է իրավիճակը և գնահատել իր կյանքի դրական և ուրախալի իրադարձությունները:

Bored Panda-ի հաղորդմամբ՝ 27 տարեկանում աղջիկը մահացել է հազվադեպ հիվանդությունից: Իմանալով, որ շուտով մահանալու է, աղջիկը բաց նամակ է հղել՝ պատմելով կյանքի դասերի մասին, որոնք ինքը հասցրել է սովորել, և խոստովանելով, որ փորձի շնորհիվ սկսել է գնահատել կյանքի յուրաքանչյուր վայրկյանը:  Զարմանալի չէ, որ այս բաց նամակը հուզել է բոլորին:

«Եթե որևէ բան դժբախտացնում է ձեզ, դուք հաստատ ուժ ունեք իրավիճակը փոխելու համար, լինի դա աշխատանքային, սիրային խնդիր, թե որևէ այլ բան: Համարձակություն ունեցեք փոխվելու համար: Դուք չգիտեք՝ որքան ժամանակ կապրեք, այսպիսով՝ մի՛ վատնեք այն դժբախտ լինելու վրա», – գրել է աղջիկը:

«Այժմ 27 տարեկան եմ: Չեմ ուզում գնալ… Ես սիրում եմ իմ կյանքը: Ես երջանիկ եմ, ինչի համար երախտապարտ եմ իմ սիրելիներին: Սակայն վերահսկողությունն իմ ձեռքերում չէ», – խոստովանել է նա:

Այս նամակում Հոլին նաև կոչ է արել գնահատել կյանքի ամենակարևոր արժեքները և ապրել լիարժեք կյանքով:

«Կյանքը փխրուն է, թանկարժեք, անկանխատեսելի, և յուրաքանչյուր օր պարգև է, այլ ոչ թե սովորական բան», – եզրափակել է նա:

Աղբյուրը՝ tert.am