Հունվարի 12-ը՝ քրիստոնեության պատմության մեջ

Հունվարի 12-ը՝ քրիստոնեության պատմության մեջՊատմությունը լի է անակնկալ իրադարձություններով: Դրանցից մեկն էլ քրիստոնյա կերպարներից մեկին կապում է շոտլանդական գահի ապագայի հետ. այս պատմության հերոսը՝ Աելրեդը, ծնվել է 1109թ-ին քահանայի ընտանիքում: Նրա մեծագույն փափագն էր ամբղջությամբ հոգևոր կյանքով ապրել:

Շոտլանդիայի Դավիթ 1-ին արքան շատ էր սիրում նրան և ցանկանում էր եպիսկոպոսի պաշտոն տալ շնորհաշատ երիտասարդին, սակայն վերջինս հրաժարվում է և նախընտրում վանական դառնալ:

Այստեղ, սակայն, ևս նրա ունակությունները մեծ հաջողություն են բերում իրեն: Արդեն 1146թ-ին նա ընտրվում է որպես Ռիվոյի վանահայր: Ավելի ուշ դառնում է շուրջ 150 կուսակրոնի ղեկավար:

Ուժեղ կամքի տեր անձնավորություն էր. չնայելով իր տկարությանը՝ նա շատ էր ճանապարհորդում՝ մի շարք գործեր քննելու և ամենատարբեր համաժողովներին մասնակցելու: Երբ իր սիրելի ընկերը՝ Դավիթ 1-ին թագավորը, մահանում է, նա նրա կյանքի մասին հիշատակություն է գրում:

Հետագայում Աելրեդը հեղինակում է նաև բարեպաշտության և ասկետիզմի վերաբերյալ մի շարք աշխատություններ: Նա վերամշակում է Ցիցերոնի «Ընկերության մասին» փիլիսոփայական ուրվագիծը՝ ընդարձակելով քրիստոնեական եղբայրական սիրո մասին հռոմեական ուսմունքները: Անշուշտ, նա նաև քարոզում էր: Նրա պատգամներից շատերը մինչ օրս պահպանված են: Վերջինս մեծ ազդեցություն ուներ, և շատ մարդիկ հեշտությամբ լսում ու ընդունում էին Ավետարանի Բարի լուրը:

Հետագայում նրա զավակները բարձր և ազդեցիկ պաշտոններ են զբաղեցնում Շոտլանդիայում և վայելում ժողովրդի մեծ սերն ու համակրանքը:

Անխոս, Աելրեդը չէր կարող կանխատեսել այս ամենը, երբ պարզապես հնազանդվեց Աստծուն և անցավ եկեղեցական ծառայության: 1167թ-ի այս օրը՝ հունվարի 12-ին, Աելրեդը մահանում է: Այս օրը՝ հունվարի 12-ը, հետագայում դառնում է նրա հիշատակման օրը:

Աղբյուր՝ christianity.com