Անգլիական դպրոցում արգելել են աշակերտուհիներին «աղջիկներ» անվանել

Անգլիական դպրոցում արգելել են աշակերտուհիներին «աղջիկներ» անվանելԱնգլիական Օլթրինգեմ քաղաքի աղջիկների քերականական դպրոցի ուսուցիչներին արգելել են աշակերտուհիներին «աղջիկներ» անվանել, որպեսզի չվիրավորեն տանսգենդերներին, հայտնում է Daily Mail-ը:

Ծնողներին հասցեագրած նամակում դպրոցի տնօրեն Ստեֆանի Ջիլը գրել է, որ դպրոցն արձագանքել է մարտահրավերներին, որոնց բախվում են ուսանողները, որոնք հարցականի տակ են դնում իրենց գենդերային ինքնությունը կամ իրենց աղջիկների հետ չեն նույնացնում:

Ուսուցիչներին հրահանգվել է աշակերտներին դիմելիս օգտագործել «ուսանող» բառը: Որոշ տեղացիներ բացասաբար են արձագանքել այս նորամուծությանը:

Աղբյուրը՝ news.am