Ուրախ սիրտ. Ջոյս Մայեր

«Ուրախ սիրտը օգտակար է՝ ինչպես դեղ, բայց կոտրած սիրտը ոսկորները կչորացնի» (Առակաց 17.22):

Լավ երաժշտությունը բարձրացնում է տրամադրությունը և լավ ազդեցություն ունենում սրտի վրա: Երբ մենք լավ տրամադրություն ենք ունենում, կամ, ինչպես գրված է այս Խոսքում՝ ուրախ սիրտ, ապա նույնիսկ հոգսերով ծանրաբեռնված լինելով՝ զգում ենք ուրախություն:

Մենք լցվում ենք էներգիայով ու կենսունակությամբ, որովհետև, ինչպես Աստվածաշունչն է ասում, ուրախությունը մեր զորությունն է:

Մենք ունենք ընտրություն. կարող ենք փնթփնթալ, երբ հայտնվում են դժվարությունները, բայց կարող ենք դրա փոխարեն պահել մեր հոգու լավ տրամադրությունը:

Մենք, միևնույնն է, ստիպված ենք լինելու անցնել դժվարություններով, ուրեմն ինչո՞ւ դա չանենք ուրախությամբ: