Իրական սերը հետքեր է թողնում

Իրական սերը հետքեր է թողնումՍպասի՛ր, հասկացա,
Որ ոչ մի լավ բան մեզ հեշտ չի տրվում,
Մնայուն լավին դժվար ընթացքի մեջ են միշտ հասնում:

Հասկացա, որ կերտվելը հաճախ ցավոտ է լինում,
Ու վազի էտելն առանց արցունքի երբեք չի լինում:
Հիմա հասկացա, որ փորձված սերը գին է պահանջում,
Ժամանակ է պետք, մի ակնթարթում ոչիչն չի լինում:

Քեզանից ցավս ես չեմ թաքցնում,
Շատ հաճախ, Տե՛ր իմ,
Սրտիս վերքերից արյուն է ծորում,
Ինձ զատելն ինձնից, ախ, հեշտ չի տրվում:

Սակայն խնդրում եմ, որ չնայես Դու լացին ու ցավին,
Որ շարունակես կերտել այն մեկին,
Ով նման է Քեզ ու Քեզնից ծնվեց…

Ով Քեզ է նման, ու որ էտվելով, կերտվելով անվերջ,
Պիտի սովորի սիրել անսահման…

Փակում եմ աչքերս ու տրվում Հոգուն,
Եվ Նա ինձ դարձյալ խաչիդ է բերում,
Խոցված ձեռքրիդ եմ լռությամբ նայում,
Ու հասկանում, Տեր. իրական Սերը հետքեր է թողնում…

Անթառամ Անդրեասյան