Հունվարի 11-ը «Շնորհակալության» միջազգային օրն է

Հունվարի 11-ը «Շնորհակալության» միջազգային օրն էՀունվարի 11-ն առանց չափազանցության կարելի է անվանել տարվա «ամենաքաղաքավարի» օրը՝ այսօր «շնորհակալության» միջազգային օրն է (International Thank You Day):

Մենք բոլորս հիանալի գիտակցում ենք լավ վարվեցողության նշանակությունը, դրա անհրաժետությունը առօրյա կյանքում, սակայն շնորհակալություն հիմնականում հայտնում ենք կարծես թե ակամայից՝ չմտածելով դրա իմաստի մասին:

Սակայն երախտագիտության խոսքերը ուժ ունեն, դրանց օգնութամբ մարդիկ ուրախություն են պարգևում միմյանց,  ուշադրություն ցուցաբերում և դրական զգացումներ փոխանցում` առանց որոնց մեր կյանքը կլիներ ձանձրալի և  մռայլ:

Իզուր չէ, որ զբոսաշրջային բազմաթիվ ուղեցույցներում հաճախ նշվում է.  տվյալ երկրի լեզվով, թեկուզ սխալ շեշտադրմամբ ասված «շնորհակալություն» բառը բարձրացնում է սպասարկման արագությունը, որակը և օգնում հաճելի հանգիստ կազմակերպել:

Հոգեբանները վստահ են, որ երախտիքի խոսքերը «շոյում են», դրանք ի վիճակի են հանգստացնելու և տաքացնելու իրենց ջերմությամբ: Կարևորը`  երախտագիտության խոսքերը անկեղծ սրտով պետք է ասվեն: Պատահական չէ ժողովրդի մեջ վաղուց ի վեր ամրապնդված համոզմունքը՝ երախտագիտության խոսքեր մի ասա բորբոքված վիճակում:

Աղբյուրը՝ news.am