Հաջողությունը, որին մենք այնպես սպասում ենք

Բոլորն են ցանկանում հաջողակ լինել: Որքա՜ն ենք մենք ուզում պարզապես մեկ օր քնել, իսկ հաջորդ օրն արդեն արթնանալ՝ որպես աստղ:

Բայց խնդրն այն է, որ մենք սպասում ենք հանգամանքների ինչ-որ առեղծվածային համընկնումների, երբ հաջողությունն ինքն իրեն ինչ-որ կերպ կգտնի մեր կյանքում և ուղղակի կընկնի մեր վրա:

Միգուցե մարդկանց համար, ովքեր չեն ճանաչում Աստծուն, նորմալ է պատահականություններին ապավինելը, հաջողակ և հարմարավետ պահերի գալուն սպասելը: Բայց մեզ՝ հավատացյալ մարդկանց, անհրաժեշտ է հասկանալ, որ Աստված չի ձևավորում մեր հաջողությունը մեզնից անկախ:

Քո հաջողությունը միշտ ձևավորվում է բացառապես քո ներսում:

Աստված մեզ հաջողակ է դարձնում՝ մեզ փոխելով: Եվ հենց մեր ներքին փոփոխություններն են, որ բերում են մեզ հաջողության, որովհետև դրանք մեզ դարձնում են ունակ՝ Աստվածային հաջողությունն ընդունելու:

Այս կապի մեջ կարևոր է հասկանալ, որ մարգարեական խոսքը խնդրի լուծման պատասխանը չէ: Ավելի հաճախ դա ուղղված է քո ներուժին՝ քեզ փոխելու համար: Աստված ավելի շատ հետաքրքրված է նրանով, որպեսզի փոխի մարդուն, քան թե փոխի նրա իրավիճակները, որովհետև փոխված մարդը ինքը հենց դառնում է այնպիսի մեկը, ով ազդում է հանգամանքների վրա, որովհետև փոխված կյանքը սկսում է ազդել մթնոլորտի և հոգևոր վիճակի վրա:

Ահա թե ինչու է Աստված գոյություն չունեցողը կոչում գոյություն ունեցող: Որովհետև Նա փորձում է տեղավորել մարդուն հենց այն հաջողության մեջ, որը գալիս է Քրիստոսի մեջ մարդու կերպարանափոխումից:

Դուք կարող եք ամեն առավոտ հռչակել, թե դուք հաջողակ մարդ եք, բայց դա ձեզ ոչինչ չի բերի, բացի նրանից, որ կբեռնի ձեզ հերթական երևակայությամբ:

Կարևոր է ոչ թե հռչակել հաջողություն, այլ լինել հաջողակ:

Երբ քո կյանքը կփոխվի, քեզ այլևս պետք չի լինի հռչակել հաջողություն, դու պարզապես կլինես քայլող հաջողություն:

Ուշադրություն դարձրեք նրան, թե ինչ է Աստված ձեր ներսում արարում: Հաջողությունը անպայման ձեզ կհասնի: Բայց դա կլինի Աստծո կատարած այն աշխատանքի արդյունքը, որ Նա կանի ձեր ներսում, որը կլինի մշտական, շարունակական և աճող գործողություն, այլ ոչ թե հանգամանքներից բխած պատահականություն կամ շահում լոտոյով:

Ալեքսանդր Շտեինգարդ