Apple-ը խոստացել է պաշտպանել երեխաներին iPhone-ներից

Apple-ը խոստացել է պաշտպանել երեխաներին iPhone-ներիցԱմերիկյան Apple ընկերությունը ներդրողների ճնշման տակ համաձայնել է ծնողական հսկողության գործառույթ ներդնել՝ երեխաներին սմարթֆոնային կախվածությունից պաշտպանելու համար: Այդ մասին հայտնում է tert.am-ը՝ հղում անելով The Verge-ին:

Գործառույթը, որը պետք է ներդրվի iOS-ում, թույլ կտա ծնողներին հետևել, թե որքան ժամանակ է նրանց երեխան անցկացնում iPhone-ի էկրանի առաջ, և անհրաժեշտության դեպքում սահմանափակել սարքի հասանելիությունը:

Ընկերությունը նշել է, որ լուրջ է վերաբերում սմարթֆոնից դեռահասների կախվածության խնդրին, այդ պատճառով բոլոր ջանքերը կներդնի դրա դեմ պայքարի համար: