Եվ կգան ուղտերը… Ջոյս Մայեր

«Եվ երբ որ նրանք տեսան այն աստղը, մեծ ուրախությունով ուրախացան շատ։ Եվ երբ որ տունը մտան, գտան երեխային իր մայր Մարիամի հետ, և ընկնելով երկրպագեցին նրան, և իրենց գանձերը բացին՝ ընծա տվին նրան՝ ոսկի և կնդրուկ և զմուռս» (Մաթևոս 2.10-11):

Մենք բոլորս ենք հիշում Հիսուսի մասին սուրբծննդյան պատմությունը, այն մասին, թե ինչպես կույս Մարիամը ծնեց Նրան և փաթաթեց խանձարուրի մեջ: Մենք հիշում ենք այն մասին, որ մոգերը, հետևելով աստղին, եկան Մանուկի մոտ, որպեսզի երկրպագեն Նրան, և բերեցին իրենց հետ նվերներ՝ ոսկի, կնդրուկ և զմուռս: Աստված ուղարկեց այդ իմաստուններին՝ ուղտերի վրա նստած, լծված նվերներով:

Մեկ անգամ մի եկեղեցում ես լսեցի այս թեմայով քարոզ: Քարոզը կոչվում էր. «Եվ կգան ուղտերը»: Հիմնական միտքը հետևյալումն էր. Աստված կապահովի մեզ ամեն անհրաժեշտ բանով, մենք ստիպված չենք լինի որոնելու ինչ-որ բան, ամեն օրհնություն ինքնուրույն կհասնի մեզ. Տերը կտա մեզ ամենը, ինչ անհրաժեշտ է:

«Ուղտերը» անպայման կգան նաև ձեզ մոտ: Նա հոգ է տանում ձեր մասին ամեն վայրկյան. հավատացե՛ք: Պետք չէ ոչինչի մասին անհանգստանալ: Ամենը, ինչ ձեզ հարկավոր է, պարզապես Նրան վստահելն է: