Տղամարդը դրամապանակը վերադարձնում է կնոջը, ով հետագայում փրկում է նրա կյանքը

Երբ Այրիկ Մակկոյը գտավ մի կնոջ դրամապանակ Բալտիմորում, նա գաղափար անգամ չուներ, որ այն տիրոջը վերադարձնելը կփրկի իր կյանքը:

36 տարեկան հասակում նա թմրամոլ էր և ապրում էր կյանքը կորցնելու վախով՝ կամ թմրանյութերից, կամ թմրանյութ վաճառողների հետ հանդիպումից, որոնց պարբերաբար բախվում էր:

«Իմ ներսում ամեն բան ցավում էր: Ես զգում էի՝ ասես իմ կյանքը չունենար ոչ մի արժեք: Եվ հետո, երբ գտա այդ դրամապանակը, այնպիսի տպավորություն էր, ասես Աստված այն դրած լիներ այդտեղ: Նախկինում ես պարզապես կվաճառեի այն: Բայց այս անգամ ինքս ինձ ասացի. «Այրի՛կ, ճիշտ վարվիր, դու պետք է վերադարձնես այն իր տիրոջը»»:

Դրամապանակի ներսում կար ծրար, որի վրա էլ նշված հասցեն էր, որով Այրիկը գտնում է տիրոջը: Այդ կինը, պարզվում է, մոտ չէր ապրում, և նա ստիպված մետրոյով է գնում, անգամ ընթացքում իրեն առաջարկում են վաճառել դրամապանակը, բայց նա հրաժարվում է ու շարունակում իր որոնումները:

Վերջապես տեղ է հասնում, և մի երիտասարդ կին, նրան մոտենալով, ասում է. «Ես Կեյթլին Սմիթն եմ՝ այս դրամապանակի տերը»:

Նա ասում է, որ ինչ-որ մեկը դեռևս մի ամիս առաջ էր վերցրել իր դրամապանակը, և նա չէր սպասում նորից տեսնել այն:

Զարմացած կինը շնորհակալ էր տղայից՝ իր դրամապանակը հետ վերադարձնելու համար, այնպես որ՝ նրանք ընկերանում են: Այրիկը պատմում է նրան իր կյանքի մասին, այն մասին, թե ուր է իրեն հասցրել թմրանյութերից կախվածությունը: Կեյթլինը որոշում է կայացնում նրա համար մեկ տոմս գնել՝ Ֆլորիդայում վերականգնողական կենտրոնում բուժվելու համար, և վճարում է նրա այնտեղ մնալու ողջ գումարը:

Տղան այս դեպքից հետո ստանում է հույս ու հնարավորություն՝ իր կյանքի համար: «Փառք Աստծուն, այս կինը փրկեց իմ կյանքը»,- ասում է նա:

Աղբյուր՝ gschelp.org