Հոգևոր դաս Աքաաբ արքայից

Չկա մարդ, որ անհաջողության դատապարտված լինի: Անգամ անօրեն Աքաաբը կարող էր հաղթել, եթե հնազանդ լիներ:

Աստված այս պատմության մեջ բարկությունը փոխում է ողորմությամբ:

«Այսպես է ասում Տերը. բոլոր այս մեծ ամբոխը տեսա՞ր. ահա ես նրան քո ձեռքն եմ հանձնելու այսօր, որ իմանաս, թե ես եմ Տերը» (Գ Թագավորաց 20.13):

Բայց սա հանուն Աքաաբի փառքի չէր, այլ հանուն ընտրյալ ժողովրդի և հանուն Աստծո փառքի: Որպեսզի արքան ու ժողովուրդը հիշեին, թե ով էր իրենց Աստվածը, որպեսզի փառավորեին Նրան: Որպեսզի իմանաին, թե ով՝ ով է:

Զավթիչների բանակը ջարդված էր, Վենադադի կյանքը Աքաաբի ձեռքերում էր: Բայց Աքաաբը պատրաստ էր հաշտվել՝ իր շահից դրդված: Նա խնայում է իր թշնամուն, ասես դա իր իշխանության ներքո էր, ասես դա իր հաղթանակն էր, և նա կարող էր տնօրինել այն:

Աքաաբը արագորեն մոռանում է, թե ով էր այդտեղ Արքան ու Տերը: Նա իրեն պահում է այնպես, ասես ինքն էր գլխավորը:

Եվ նորից վերևից հնչում է ձայնը, որ հիշեցնում է, թե ով էր պարգևել բաց թողնված հաղթանակը.

«Այսպես է ասում Տերը. որովհետև դու իմ նզոված մարդուն արձակեցիր ձեռքից, ուրեմն քո անձը պիտի լինի նրա անձի տեղ, և քո ժողովուրդը նրա ժողովրդի տեղ» (42):

Աստված թշնամիներին մատնում է Աքաաբի ձեռքը: Բայց Աքաաբը Աստծուն հավատարիմ չի գտնվում՝ մոռանալով, թե ինչ էր Նա արել:

Աստված չի ափսոսում մեզ հաղթանակ պարգևել: Բայց Նա չի հանդուրժում թեթևամտությունն ու ինքնակամ լինելը:

Նա ցանկանում է, որ մենք իմանանք՝ Ինքն է Տերը:

Միխայիլ Չերենկոֆ